July 23, 2018

Շէյքսփիրի ծննդավայրին մէջ ծածանեցաւ Հայաստանի դրօշը (Տեսանիւթ)

Մեծ Բրիտանիոյ Էյվընի Սթրաթֆորտ (Stratford-upon-Avon) քաղաքի կեդրոնին մէջ առաջին անգամ բըլլալով արձրացած է Հայաստանի դրօշը:

Առիթը Շէյքսփիրի ծննդեան ամենամեայ շքերթն էր, որ 1960-ականներէն ի վեր ամէն տարի 21 ապրիլին կ’իրականացուի աշխարհահռչակ թատերագիրի ծննդավայրին մէջ:

Մեծանուն գրողի ծննդեան օրը իր հարազատ քաղաքի իշխանութիւնները կը նշեն՝ առնուազն 200 տարի շարունակ, սակայն շքերթը համեմատաբար նոր աւանդոյթ է: Անոր կը մասնակցին տարածքի բազմաթիւ դպրոցներ, հասարակական կազմակերպութիւններ եւ օտարերկրացի շէյքսփիրասէրներ:

Հայաստանը ներկայացնելու մտայղացման հեղինակն է սփիւռքահայ Անաիս Վանեան-Քուփէրը, որ Շէյքսփիրի դստեր տուն-թանգարանի տնօրէնն է Սթրաթֆորտի մէջ: Ան երկու տարի է կը բանակցէր Լոնտոնի մէջ ՀՀ դեսպանութեան հետ, որպէսզի միասին ներկայացնեն Հայաստանը:

Այն, որ այս տարի եռագոյնը ծածանեցաւ քաղաքի ամենակարեւոր տօնին, ի թիւս Չինաստանի, Ճափոնի, Ֆրանսայի եւ այլոց պետական դրօշներու, ան, իբրեւ հայաստանասէր հայ, կը համարէ նաեւ անձնական նուաճում:

Սթրաթֆորտի գլխաւոր տեսարժան վայրերէն մէկուն՝ Hall’s Croft-ի տնօրէնը  շքերթին հագած էր իր նախնիներու հայրենիք Ակնի տարազը  եւ ներկայացած որպէս հայկական փոքրաթիւ խումբի անդամ, այլ ոչ՝ Shakespeare Birthplace Trust-ի՝ Սթրաթֆորտի մէջ Շէյքսփիրեան ժառանգութեան հոգաբարձու կազմակերպութեան աշխատող:

 

Հայաստանը ներկայացնող խումբը Holy Trinity եկեղեցւոյ բակէն ներս

Լոնտոնի մէջ ՀՀ դեսպանատունէն ժամանած էր հիւպատոս Հայարփի Դրմէյեանը: Թէ՛ հիւպատոսը եւ թէ՛ Վանեան-Քուփէրը, յոյսով են, որ սա կը դառնայ աւանդոյթ, եւ Հայաստանը, որպէս շէյքսփիրասէրներու երկիր, կը շարունակէ իր մասնակցութիւնն ամենամեայ տօնախմբութեան: Աւարտին խումբը ծաղիկներ տեղադրած է հանճարեղ բանաստեղծի դամբարանին Holy Trinity եկեղեցւոյ մէջ՝ Էյվըն գետի ափին:

2016-ին Մեծ Բրիտանիան պետական մակարդակով, շուքով նշեց Ուիլիըմ Շէյքսփիրի մահուան 400 տարին: Այդ տարի 21 ապրիլին անոր ծննդավայր Սթրաթֆորտը յեղեղած էին բեմական արուեստի աստղերն ու արքայազն Չարլզը: 

arevelk.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4