January 28, 2022

Ազգային ժողովը դեմ քվեարկեց վարչապետի թեկնածությանը

Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին Ազգային ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու՝ 45 կողմ, 56 դեմ քվեարկությամբ:

Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար էր 53 ձայնը:

«ՀՀԿ» խմբակցությունից Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել միայն Ֆելիքս Ցոլակյանը, ով ընտրության ավարտից քիչ անց իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»:

Հիշեցնենք, որ Երևանում և մարզերում բողոքի ցույցեր էին ընթանում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ով ԱԺ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։

Համաժողովրդական այդ շարժումը գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով իրեն հայտարարեց ժողովրդի թեկնածու:

tert,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4