January 19, 2022

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր (վիդեո)

«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մի քանի հարյուր մեքենաներ Երեւանի Ավան վարչական շրջանից ուղեւորվում են Սեւան-Իջեւան մայրուղով:

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Գյումրիում:

Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։

Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։

Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4