Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 12, 2018

Եվրոպայի Հայերի Համագումարի հորդորը Կարեն Կարապետյանին

Հարգելի պր. Կարեն Կարապետյան, հորդորում ենք խելամիտ գտնվել եւ լսել ժողովրդի ձայնը:
Հետեւեք ձեր նախկին ղեկավարի վերջին օրինակին եւ ընդունք, որ դուք սխալ եք, իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ, այդպիսով ամենից մեծ ծառայությունը մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին:

Հորդորում ենք վերջ դնել անձնական, կամ ինչ, ինչ ամբիցիաներին եւ ՀՀ-ի շահը վեր դասել մի քանի տասնյակ մարդկանց շահերից: Մեր ժողովուրդը այսօր ազգային զարթոնք է ապրում: Լսեք միլիոնավոր հայերի արդարության եւ ազատության կանչը  ամբողջ աշխարհում, եւ այս պատմական պահին արեք ձեր միակ քայլը… քայլ, որ ուղղված կլինի ճգնաժամի հանգուցալուծմանը եւ ոչ միայն կփրկի Հայաստանը արհավիրքներից եւ փորձություններից, այլ կփրկի նաեւ ձեզ դավաճանի պիտակը կրելուց:

Հարց ենք տալիս, որոնք են իշխանության գլխին նորից  մնալու ձեր եւ ՀՀԿ-ի հիմնավորումները, կա արդյո՞ք այդպիսի հիմնավորում:
Եթե դուք շեշտում եք երկրի կայունությունը, ապա կայուն է այն երկիրը որի իշխանությունները վայելում են իրենց ժողովրդի հարգանքն ու վստահությունը, ուր արթուն է ժողովուրդը, եւ մեր ժողովուրդը ի լուր աշխարհի այս մի քանի շաբաթում ցույց տվեց թե ում է վստահում եւ  ինչպես է ապահովելու երկրի կայունությունը:
Եթե մտահոգված եք երկրի տնտեսությամբ եւ ներդրումներով, ապա դրանք տեղի կունենան միայն ու միայն այն պարագայում, երբ չի լինելու ոտից գլուխ կոռումպացված իշխանությունը, այն իշխանությունը,  որի կյանքը ամեն գնով ձգտում եք երկարել:

Եթե մտածում եք որ զբոսաշրջիկները չեն գա Հայաստան, ապա չարաչար սխալվում եք, մինչ այսօր դա տեղի է ունեցել հիմնականում միայն Սփյուռքի հաշվին եւ այսօր դեռ է’լ ավելի, հարյուր հազարներով պատրաստ են ոչ միայն  այցելել  որպես զբոսաշրջիկներ, այլ որպես հայրենադարձներ, որպես բազմակողմանի ներդրողներ, որի մասին դուք երազել անգամ չեք կարող:

Բաց ձեռքերի այս ժողովրդական հեղափոխությունը կարճ ժամանակում այնքան հարգանք, արժանապատվություն  եւ ճանաչողություն բերեց մեր երկրին ու ժողովրդին, որքան դա չեր եղել ձեր իշխանությունների բոլոր տարիների ընթացքում: Այդ հարգանքին ու ճանաչմանը մի’ խոչնդոտեք:

Պր. Կարապետյան, արդյո՞ք բարոյական եք համարում դառնալ վարչապետ մի երկրում, երբ ողջ ժողովուրդը այլ բան է պահանջում:

Մի’ գնացեք արկածախնդրության, երկրի շահը մի գցեք գայլերի առջեւ, խոնարհվեք ժողովրդի կամքի առաջ  եւ օրինականությունը փնտռեք օրենքի բարոյականության մեջ:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

27 ապրիլ 2018 թ.
contact@aaeurop.com
www.aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4