September 26, 2018

Հպարտանում եմ մեր պատվախնդիր երիտասարդներով, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ տանը չեն նստում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը այս պահին հեղափոխություն չի տեսնում, բայց տեսնում է  ժողովրդի արդարացի դժգոհություն։ Ըստ նրա՝ պետությունը, իշխանությունը  պետք է ամեն ջանք գործադրի դրա պատճառները մեղմելու համար։ Նրա կարծիքով՝ եթե ժողովրդի ձայնը ճնշվի բիրտ ուժի կիրառմամբ, չի բացառվում հետագայում նույն ալիքի առաջացումը։

Հարցին՝ լինելով նաև դասախոս՝ երիտասարդների, ուսանողների ակտիվությունը պայքարում ինչպե՞ս է գնահատում, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ինձ համար, որպես դասախոս, ցանկալի չէ կրթական գործընթացի կազմալուծումը, բայց միևնույն ժամանակ ես հպարտանում եմ մեր պատվախնդիր երիտասարդներով, ովքեր տանը նստած չեն հետևում այս իրադարձություններին և իրենց կյանքը առողջությունը, ինչու չէ՝ նաև ուսումնական հաջողությունները վտանգելով՝ փաստորեն մասնակցում են այս քաղաքացիական գործողություններին։ Ես հարգանքով եմ վերաբերվում այն բոլոր ակտիվիստներին, ովքեր իրենց քաղաքացիական ակտիվությունը չեն զուգորդում հանցավոր  գործողություններով»։

1in.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4