July 23, 2018

Փաշինյանը չի բացառում, որ գիշերն իրեն կձերբակալեն (տեսանյութ)

Քաղաքացիական անհնազանդության ծրագիր ժամը 8.15-ից՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
Ֆրանսիայի հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Քաղաքացիական անհնազանդության ծրագիրը, որը պետք է իրականացնեն քաղաքացիները։
Միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ առավոտյան 8.15 – րոպեից. «Ոչ մի վտանգավոր բան չի լինի»,- վստահեցրեց նա։
Այդ պահին մի կինը միջամտեց, թե ոչինչ մի արեք. «Սերժ Սարգսյանը մեր եղբայրն է»։ Նրան հեռացրին ամբիոնից։
Քաղաքացիական անհնազանդության ծրագրով՝ կամուջներն են արգելափակելու. այսինքն՝ մեքենաները թողնելու են կամուրջների վրա եւ քաղաքացիները ոտքով գնալու են ԱԺ։
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փակել բոլոր ճանապարհները՝ այնտեղ թողնելով մեքենաները եւ կրկին ոտքով գալ ԱԺ։
Նա նաեւ առաջարկում է ակցիա անել եւ մետրոյով երթեւեկողներին եւս ոտքով բերել ԱԺ։
Փաշինյանը գիտի, որ բերման կենթարկեն մետրոյում ակցիա անողներին, սակայն դա, ըստ նրա, չպետք է անհանգստացնի, քանի որ այդքան ոստիկան չկա։
Եթե տրանսպորտ չկա, խցանում է, ըստ Նիկոլ Փաշինյանի, կսկսվի գործադուլ եւ դասադուլ։
«Եթե նույնիսկ գիշերը շարժման առաջնորդներին ձերբակալեն, դուք արեք Ձեր գործողությունը առավոտյան 8.15-ից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ բացատրեց՝ ինչու է բացեբաց ներկայացնում այս ամենը.« դրա արդյունքում ոստիկանությունն իր ուժերը կտեղակայի տարբեր հատվածներում, եւ քայլ անելով հնարավոր կլինի հասնել ԱԺ»։
Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ապա կալանքի սանկցիայի համար ինձ կբերեն ԱԺ, եւ ես ամբիոնից կասեմ ինչ է պետք հետոանել,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով պատգամավորական անձեռնմխելիությունը։
«Ես չեմ ասում՝ հավատացեք ինձ, այլ ասում եմ՝ հավատացեք Ձեզ, քանի որ սա լինելու է Ձեր հաղթանակը»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը։

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4