September 21, 2020

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: Կամենոսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, այցելել ArmHiTec-2018  միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես, ծանոթացել ցուցանմուշներին: Հայտնում են ՀՀ և Հունաստանի ՊՆ կայքերը (1, 2):

Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներն անցկացրել են առանձին և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումներ: Հույն նախարարին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մարտի 30-ին Հունաստանի պաշտպանության նախարարը պետք է այցելի նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հույն նախարարն առաջին արտասահմանյան պաշտոնյան է, ով նման այց է կատարում:

Նախարարների հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը նշել է, որ կողմերը լիարժեք կատարում են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ 2016 թ. Աթենքում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները: Նախարար Սարգսյանն ավելացրել է, որ ռազմական փոխգործակցության ծրագիրն ամեն տարի ընդլայնվում է:

Նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ առկա ռազմական համագործակցության շրջանակներում ՀՀ զինուժի շուրջ 170 սպա կրթություն է ստացել Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պաշտպանում է Հունաստանի դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան պետք է հետ վերադարձնի վերջերս սահմանին ձերբակալած երկու հույն զինծառայողին:

ՀՀ պաշտպանության նախարարը հույն պաշտոնյային նաև ներկայացրել է Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, կողմերը փաստել են խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

ArmHiTec-2018. ռազմատեխնիկական համագործակցություն

«Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական բժշկությունը, հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, անձնակազմի կառավարման համակարգի շուրջ փորձի փոխանակումը, որպես նոր ոլորտներ նշվեցին կիբեռանվտանգությունն ու ռազմաօդային ուժերի զորավարժությունների պլանավորման և իրականացման փորձի փոխանակումը:

Համագործակցությունն ունի նաև ռազմատեխնիկական բաղադրիչ, որը զարգացման և փոխշահավետ նախագծերի իրականացման մեծ հեռանկար ունի: Վստահ եմ, որ պարոն Կամմենոսի այցը ԱրմՀայՏեք ցուցահանդես և ծանոթացումը հայկական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններին նոր խթան կհաղորդի այս բնագավառում համագործակցությանը», – Նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Հունաստանի պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ հույն նախարարն այցելել է նաև ArmHiTec-2018  միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես, ծանոթացել ներկայացված հայկական սպառազինությանը:

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հունաստանի պաշտպանության նախարարը նաև պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով այդ թվում ցուցահանդեսին և հնարավոևր ռազմատեխնիկական համագործակցությանը:

«Այսօր մենք այցելեցինք Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդես և այնտեղ հանդիպեցինք բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վաղը առավոտյան պաշտպանական բնագավառի հայկական ընկերությունների ներկայացուցիչները կhանդիպեն հունական ընկերությունների հետ: Այդ հանդիպումը նշանակում է, որ երկու պետություններն իրենց դռները կբացեն պաշտպանական բնագավառի շուկաների համար:

Դա նշանակում է, որ եթե մենք ունենանք արտադրանք, որը հնարավոր կլինի կիրառել Հունաստանի զինված ուժերում, այդ արտադրանքը կարող է ԵՄ վկայագիր ստանալ: Դա նշանակում է, որ դռները բացվում են նաև այլ շուկաների համար: Նույն գործողությունը կարող է կատարվել Հայաստանում, որը կարող է այլ ճանապարհներ բացել: Մենք պետք է հաղթենք միասին, մենք շատ գումար ենք ներդրել մեր երկրների պաշտպանական արտադրության վրա, այժմ պետք է համագործակցենք, միասին արտադրենք», – նշել է հույն նախարարը:

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է ArmHiTec-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես

razm.info

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4