September 21, 2020

«Իմ էրեխուն սպանել են․ Հարցաքննեք Հայկազ Բաղմանյանին ու վիժվածք գեներալներին»

Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները:

«Իմ էրեխուն սպանել են․ Հարցաքննեք Հայկազ Բաղմանյանին ու վիժվածք գեներալներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերից Գոհար Սարգսյանը:Լ

Հիշեցնենք, որ Գոհար Սարգսյանի որդին՝ Տիգրան Օհանջյանը, 2007թ. օգոստոսի 30-ին՝ 22:45-ի սահմաններում, զորամասի կապի հանգույցի մոտ հպվելով ռադիոռելեային կայանը պահող ձգալարին՝ էլեկտրահարվել է և տեղում մահացել: Տիկին Գոհարը տարիներ շարունակ պնդում է, որ որդուն սպանել են, ապացույցներ կան:

Սևազգեստ մայրերը պնդեցին, որ քանի կենդանի են, չեն թողնելու, որ պաշտոնյաները մարսեն, քթներից են բերելու այն, որ իրենց որդիների սպանության գործերը փակուղում են:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4