April 21, 2018

ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մարտի 26-ին, Աթենքում, Կիպրոսի դեսպանատանը դեսպանության մշակութային բաժնի և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ու «Հայաստան» հ/կ կենտրոնի համագործակցությամբ, կազմակերպվեց Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։

Գիտաժողովը կրում էր «Բեռլինի վեհաժողովից 140 տարի անց. Մակեդոնական և Կիպրական խնդիրների ծագումը և Հայկական հարցը» անվանումը։

Բանախոսներն էին Աթենքի համալսարանի դասախոս Սպիրիդոս Պոլումիդիասը, Աթենքի համալսարանի դասախոս Անդրեաս Անտոնոպոլուսը, գրող, հետազոտող, Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը, Մոսկվայից հրավիրված «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր, Մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Աննա Գիվարգիզյանը, Հունաստանի իրավաբանների ընկերակցության վարչական խորհրդի անդամ Աթանասիա Ֆոտիադին։

Գիտաժողովի համակարգողն էր գրող, Պատմական գիտությունների դոկտոր Լուկաս Աքելոսը։

Ամոփելով Բեռլինի վեհաժողովում հայությանը վերաբերվող հարցերը, Հովսեփ Քասեսյանը մասնավորապես նշեց Հայկական հարցի միջազգայնացման և Օսմանյան պետական մեխանիզմի կողմից հալածվող հայության իրավունքների ճանաչման կարևորությունը։

Աննա Գիվարգիզյանը խոսելով Բեռլինի վեհաժողվի պատմական դասերի, Խրիմյան Հայրիկի «Երկաթե շերեփ»-ի, Հայ ազգային ազատագրական պայքարի առաջին փուլի ձևավորման մասին, իր զեկույցն ավարտեց Հայրիկի պատգամով՝ «Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայը իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է կենաց և մահու օր. պինդ գրկե հողը»։

Գիտաժողովին քննարկվեցին նաև Մակեդոնական և Կիպրական խնդիրների ծագուման հարցերի և հետագա զարգացումների մասին։

«Հայաստան» լրատվական կենտրոն, Աթենք, 28 մարտի 2018 թ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4