August 20, 2018

Մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ դաշինքում նորմալ աշխատանքային մթնոլորտ է, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ խմբակցության անդամները խորհրդարանում միասնաբար քվեարկում են նախագծերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հույս հայտնեց, որ ի վերջո կգան ընդհանուր հայտարարի ապագա կառավարության ձևավորման դեմ պայքարի մեթոդների հարցում: «Ես չեմ կարծում, որ մենք անհաղթահարելի ճեղքեր ենք առաջացրել մեր մեջ, որը կարող է բերել ինչ-որ կատաստրոֆիկ հետևանքների»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում «Ելք» դաշինքի անդամ գործընկեր կուսակցություններին և շնորհակալ է նրանց, որ իրենք էլ հարգանքով են վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշմանը: «Մենք այս պահին ունենք կոնսենսուս, որ այս հարցի վերաբերյալ չունենք կոնսենսուս, ինչը չի նշանակում, որ այդ թեմայով խոսակցությունը փակված է: Ես մյուս շաբաթ մեր գործընկերներին կներկայացնեմ մեր գործողությունների ամբողջական ճանապարհային քարտեզը, որովհետև կարծում եմ, որ նրանք պետք է նախապես տեղեկացված լինեն: Այդ առումով մենք աշխատանքային մթնոլորտը պահելու ենք՝ անկախ հետագա իրադարձություններից»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ երբ գա այն պահը, երբ կպարզվի, որ «Ելք»-ում իրենց գործընկեր կուսակցությունների գործողություններն են այն վճռական գործոնը, որ հարցն այս կամ այն կողմ կվճռեն, իրենց գործընկերները կանեն իրենցից կախված առավելագույնը գործընթացները ժողովրդավարության օրինականության և զարգացման հուն տեղափոխելու համար:

1in.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4