April 21, 2018

Այսօր կայանալու է իրանահայ դերասան Լեւոն Հաֆթվանիի վերջին հրաժեշտը (լուսանկարներ)

Այսօր կեսօրին, ժամը 12:30-ին, Թեհրանի «Կինոյի տան» երկրորդ շենքի մոտ, կայանալու է Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի վերջին հրաժեշտը, այնուհետ դին տեղափոխվելու է Թեհրանի հայոց գերեզմանատուն, ուր հուղարկավորվելու և հողին է հանձնվելու:

Իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանին, Մարտի 10-ին, սրտի կաթված էր ստացել նկարահանման ժամանակ եւ մահացել:

Լեւոն Խանգյալդյանը ուրբաթ երեկոյան, «Մթության հարսնացուն» հեռուստասերիալում նկարահանման ժամանակ սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, ուրև հաջորդ օրը մահացել է։

Լևոն Խանգյալդյանը իրանական թատրոնում և կինոյում աշխույժ դերակատրության ու նաև իր բարի ու մտերիմ բնավորության պատճառով հարգված դերասան էր:

Լեւոն Խանգյալդյան Հաֆթւանը ծնվել էր 1966 թվականին, Թեհրանի Հեշմաթիե, երբեմնի հայաբնակ քաղաքամասում: Նա ավարտել էր Թեհրանի պետական համալսարանի գեղարվեստի և թատրոնի ֆակուլտետը ու նաև Ռուսաստանի Թատրոնի ակադեմիան:

Վերջին տարիներում Լևոնը ավելի աշխույժ մասնակցություն է բերել Իրանի կինոյում: Նա որպես դերասան հանդես է եկել «Սիրո փողոցներում» (1990), «Ճարպի դողացնողը» (2012), «Փարվիզ» (2012), «Միակողմանի փողոցի բնակիչները» (2014), «Մարդը, որ ձի դարձավ» (2014), «Ռոմանտիկ կողոպուտ» (2015), «Չարտոնված» (2015), «Դրակուլա» (2015), «Քուփալ»(2016), «Ներխուժում» (2016), «Կեղտոտ գործ» (2018) և այլ ֆիլմերում:

Լեւոն Խանգյալդյանը բեմադրել է շատ պիեսներ, որոնցում նաև ինքը հարթակ է դուրս եկել որպես դերասան, այդ շարքում՝ Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այնտեղ», Հարոլդ Փինթերի «Սիրահարը», Լուիջի Փիերանդելոյի «Երազ եմ տեսմում, չե՞մ տեսնում», Անտուան Չեխովի «Ճայը», Լուիջի Փիերանդելոյի «Գուցե երազ», Հրաչ Տարոնյանի «Կիրակի», Բրայան Ֆրիլի «Եալտայի խաղը» ու նաև շատ այլ պիեսներ:

Նա 2014-ին լավագույն դերասան է ճանաչվել Դաքքայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:

«Փարվիզ» ֆիլմը 2013 թվականին Երեւանում կայացած «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է «Արծաթե ծիրանի»։

Բացի այդ, Լեւոն Խանգյալդյանը լավագույն դերասանի կոչման է արժանացել 2017 թ-ին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Քազեմ Մոլլայիի «Քուփալ» դրամայում իր դերի համար:

araxnews.com

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4