Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 18, 2018

Պետք է լինեն հստակ ծրագրված գործողություններ․ Զարուհի Փոստանջյանը որևէ մեկից առաջարկ չի ստացել

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն առաջիկա օրերին իրազեկման հաջորդ երթը նախաձեռնում է իրականացնել Սյունիքում։

«Իրազեկման երթեր պետք է անցկացնենք ՀՀ բոլոր մարզերում․ Գյումրիից ու Վանաձորից հետո որոշել ենք գնալ Սյունիք և շատ ենք կարևորում, որ համահայկական ընդվզումը լինի թե Երևանում, թե հյուսիսում, թե հարավում․ հարավը իր մեջ պետք է ներգրավի Կապանը, Սիսիանը և մտածում ենք, որ հրդեհի օջախները պետք է այսպես տարածենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի»-ի նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Վերջինիս խոքերով՝ սա մի գործընթաց է, որն իր մեջ պարունակում է շարունակական գործողություններ․

«Սյունիք այցելելուց հետո կորոշենք, թե հաջորդ շարունակական գործողությունը որը պետք է լինի»,-նշեց նա։

Մարտի 10-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները նախատեսում են համահայկական հանրահավաք անցկացնել։ Ճակատի անդամ Թամարա Հովհաննիսյանն ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ բանակցություններ կվարեն թե Զարուհի Փոստանջյանի, թե նաև Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանրահավաքին միանալու համար։

«Անձամբ ես և ճակատը կարծում ենք, որ գոլ խփելու համար թիմ է պետք։ Չեմ ասում իրար տուն գնանք, սուրճ խմենք, բայց գործի ու նպատակի համար պետք է ձեռք սեղմել»,-մասնավորապես ասել էր Թամարա Հովհանիսյանը։

Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ ճակատի անդամներն իր հետ արդեն հանդիպե՞լ են, առաջարկ եղե՞լ է այդ հանրահավաքի միանալու․

«Ես որևէ մեկին չեմ տեսել, որևէ մեկից մենք առաջարկներ չենք ստացել և պետք է ասեմ, որ պետք է լինեն հստակ ծրագրված գործողություններ, այլ ոչ թե մեկ հանրահավաք․ իհարկե ողջունելի է, որ մարդիկ ցանկանում են հանրահավաքների և բողոքների տեսքով հանդես գալ , բայց որպեսզի մենք կարողանանք գործել, որպեսզի դա լինի իրոք ընդվզում, ապա պետք է ներառի համազգային գաղափարախոսությունը և համազգային ծրագիրը, միասնությունը պետք է տեղի ունենա մեր ազգի հատվածների միջև , ոչ թե քաղաքական գործիչները կամ քաղաքական ուժերը պետք է միանան միմյանց, այլ պետք է միանանք գաղափարախոսության, սկզբունքների և ծրագրի շուրջ»,-պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4