January 19, 2021

Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց «Նոր ալիք 2010» մրցույթում

 

Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Շահգելդյանը հաղթել է Յուրմալայում անցկացված «Նոր ալիք 2010» («Новая волна 2010») երգի մրցույթում։

Մրցույթի վերջին փուլում հուլիսի 31-ին երիտասարդ կատարողները ժյուրիի դատին են ներկայացրել ինքնատիպ երգեր։ Մրցութային երեք օրերի արդյունքում Սոնան հավաքել է 288 միավոր՝ մեկ միավորով առաջ անցնելով ուկրաինուհի Տատյանա Շիրկոյից։ Երրորդ մրցանակակիր է դարձել Էստոնիայի ներկայացուցիչ Ուկու Սուվիստեն։

Նշենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2010» մրցույթի բացումը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին լատվիական Յուրմալա ծովափնյա քաղաքում։ Այս տարի մրցույթի եզրափակչին մասնակցում էր 12 երկրից 17 ներկայացուցիչ։ Նրանք մրցում էին մի քանի երաժշտական ուղղություններով. համաշխարհային հիթ, իրենց երկրի հիթ, ինչպես նաև ինքնատիպ երգ։
Այսօր կկայանա մրցույթի փակման արարողությունը և հաղթողների մրցանակաբաշխությունը։

Հիշեցնենք, որ «Նոր ալիքի» մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է, որը կբաժանվի հաղթողների միջև. առաջին տեղը զբաղեցնողը կստանա 50 հազար եվրո, երկրորդը՝ 30 հազար եվրո, երրորդը՝ 20 հազար եվրո։
 

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4