June 21, 2018

«Ենթադրում եմ՝ իմ գրությունների հետ է կապված»․ Լիբանանում ծեծի է ենթարկվել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը

Փետրվարի 26-ի երեկոյան Բեյրութում ծեծի է ենթարկվել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը։ Հրապարակախոսը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր գործընկերոջ՝ Արցախի  Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն հետ մեկնել էր Լիբանան, և այնտեղ գտնվելու վերջին օրն էլ դեպքը պատահել է։

«Երկուշաբթի երեկոյան մեր գործերն ավարտելուց հետո գնացինք մեր ավտոմեքենան վերցնելու Բուրջ Համուդ հայկական թաղամասից։ Այդ ընթացքում երկու հոգի հարձակվեցին՝ մեկը հետևից, մյուսն առջևից, խփեցին գլխիս ու դեմքիս»,-պատմեց Րաֆֆի Տուտագլեանը՝ հավելելով, որ այդ ամենն այնքան արագ եղավ, որ նույնիսկ չհասցրեց հարձակվողների դեմքերը ֆիքսել․ միայն նկատել է, որ երիտասարդներ են։

«Ես անտեղ չեմ բնակվում, որ ճանաչեմ նրանց, ու ամեն ինչ այնքան արագ եղավ, որ հիմա տեսնեմ չեմ էլ հիշի»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ անձանց նպատակը միայն իր վրա հարձակումն է եղել, ինչն էլ ապացուցում է այն, որ իր իրերից ոչինչ չեն հափշտակել։

Հարցին, թե արդյոք այդ դեպքը կապո՞ւմ է իր հրապարակախոսության հետ,  նա ասաց․

«Չգիտեմ, ես ամեն տեսակի հարցերին իմ հրապարակումներում անդրադառնում եմ, իմ գրությունները եթե մարդկանց նեղացրել են, հարցրեր են առաջացրել, անկեղծ ասաց չգիտեմ, բայց  ենթադրում եմ՝ իր գրությունների հետ է կապված»։

Հիշեցնենք, որ Տուտագլեանի «Նամակ Երկրէն» հոդվածների շարքը հրապարակվում են նաև «Հետք»-ում։

Րաֆֆի Տուտագլեանը դեպքից հետո լիբանանյան ոստիկանություն չի դիմել, քանի որ դեպքից ժամեր անց պետք է հետ վերադառնար Երևան, նաև կարծում է, որ դիմելն իմաստ չուներ։

Այժմ Երևանում է, հարձակումից հետո գլխացավեր ունի, նաև մի աչքի տեսողության խնդիր կա․ բուժում է ստանում։

hetq.am

Ծեծի են ենթարկել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին

Լիբանանում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին։ Տուտագլեանը ՍիվիլՆեթում և մի քանի այլ լրատվամիջոցներում հրապարակումներով է հանդես գալիս «Նամակ երկրէն» խորագրի ներքո, որտեղ քննադատում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի վերնախավերի ու կառույցների փտածությունը։

«Խփեցին ու փախան, բան չհասկացա։ Երևի գրություններիս համար էր»,- ՍիվիլՆեթին ասաց Տուտագլեանը։

Տուտագլեանը նշեց, որ դեպքը պատահել է երկուշաբթի երեկոյան ժամը 7-ին մոտ՝ Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասում։ «Երկու հոգի հարձակվեցին՝ մեկը՝ հետևից, մեկը՝ դիմացից»,- ասաց նա։

Հարձակման արդյունքում կոտրել են Տուտագլեանի քիթը, վնասել՝ աչքը։ «Գողության կամ որևէ այլ նպատակ չկար։ Պատժելու նպատակ էր, կարծես»,- ասաց Տուտագլեանը։

Այժմ նա արդեն Երևանում է և բուժում է ստանում։

civilnet

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.

*

Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4