September 25, 2018

Կառավարությունը «Նաիրիտ-2»-ը վաճառեց ընդամենը մեկ շաբաթ գրանցված ընկերությանը

Գործադիրն այսօրվա նիստում հավանության տվեց «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ու Երևանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և 10.3 հեկտար հողատարածքը 626․9 միլիոն դրամով «ուղիղ վաճառքի ձևով» օտարել «Ա-Ս Ինվեսթմենթս» ընկերությանը:

Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրած էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Կարեն Ղահրամանյանը հավաստեց, որ «Ա-Ս Ինվեսթմենթս»-ը 7-10 տարվա ընթացքում պարտավորվել է ներդնել մոտ 7.5 միլիարդ դրամ և ստեղծել 250 աշխատատեղ:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն, «Ա-Ս Ինվեսթմենթս» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարի 22-ին, և միակ հիմնադիրը Գևորգ Արմենի Հակոբյանն է:

azatutyun.am

Բիզնես կենտրոն ու հյուրանոց` «Նաիրիտ-2»-ի տեղում

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց վաճառել «Նաիրիտ-2» գործարանային համալիրը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Նաիրիտ-2» գործարանային համալիրը կվերածվի բիզնես կենտրոնի ու հյուրանոցի։ ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 100%-ով իր սեփականությունը հանդիսացող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված 10,3 հազար հա հողատարածքը 626,9 մլն դրամով վաճառել «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4