June 21, 2018

Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ նպատակ են հետապնդում՝ հայերին ոչնչացնելու. Լարիսա Ալավերդյան

Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ նպատակ են հետապնդում՝ «լուծել» հայկական հարցը: Այս մասին «Մեդիակենտրոնում» կայացած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ անցյալ դարի վերջին Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի այլ քաղաքներում հայերի ջարդերը Թուրքիայի կողմից սկսված Հայոց ցեղասպանության շարունակությունն էին:

«Ադրբեջանի եւ Թուրքիայի համար առանձին ղարաբաղյան հարց չկա: Կա հայերին ոչնչացնելու հարցը: Սա սկսվել է Օսմանյան եւ շարունակվել դեմոկրատական Թուրքիայում: Կարեւոր չէ՝ Ադրբեջանը անկախ է, թե խորհրդային, մոտեցումները նույնն են: Ինչպես վերջերս հայտարարեց Իլհամ Ալիեւը, ռազմավարական նպատակը Հայաստանի տարածքները ձեռք գցելն է»,- հայտարարեց Ալավերդյանը: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ 2019 թվականին Ադրբեջանը, դիմելով Փարիզյան համաժողովին, ներկայացրել էր Բաքվից մինչեւ Բաթումի իր տարածքները՝ ընդգրկելով թուրքական Իգդիրը, Դաղստանը, Վրաստանի շրջանները:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Հայաստանի խորհրդարանի հայտարարություն ընդունել, որի մեջ ամեն ինչ իրենց անուններով կկոչվեին: Եվ սպանդի հետեւանքով տուժածներին հատուկ կարգավիճակ տալ: «Արցախի հարցը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնորոշման հարց, այլ Ադրբեջանի կազմակերպած ցեղասպանությունից փրկության»,- շեշտեց Ալավերդյանը:

Հընթացս նա կարծիք հայտնեց հարցի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ-ից այլ ձեւաչափ տեղափոխելու անհրաժեշտության մասին: Հատկապես ինչպիսի՝ Ալավերդյանը չհայտնեց: «Գոյություն ունեցող ձեւաչափը բերում է պարիտետի փորձերի: Ո՞ւմ մտքով կանցնի ֆաշիստների եւ հրեաների հաշտեցման կոչեր անել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4