November 30, 2020

Հայ ներգաղթյալի ինքնասպանության համար Գերմանիայի ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը

Գերմանիայում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել արտաքսման ենթակա 58-ամյա հայազգի Սլավիկ Կ-ն։ Նա կախվել է Ներքին Սաքսոնիայում արտաքսման ենթակա անձանց համար նախատեսված վայրում։ Ինչպես հայտնում է «Ռեգնումը», շրջանի իշխանությունները քննարկում են մահացածի կնոջ արտաքսման հարցը։ Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ նրանց որդին երկրում օրինական է բնակվում և ստացել է մշտական բնակության իրավունք։

Գերմանիայի ՆԳՆ-ն չի կարծում, որ իշխանություններն են մեղավոր հայ ներգաղթյալի ինքնասպանության համար։ Իսկ ընդդիմադիր «կանաչների» կուսակցության ներկայացուցիչները բազմիցս քննադատությամբ են հանդես եկել նման վայրերում մարդկանց պահելու դեմ և պահանջել հրաժարվել երեխաներին, հոգեպես անհավասարակշիռ մարդկանց կալանավորելուց՝ նաև անընդունելի համարելով ընտանիքի անդամներին բաժանելը։

Ընդդիմությունը իշխանական մարմիններին քննադատում է այն բանի համար, որ վերջիններս մտադիր էին ամեն գնով երկրից արտաքսել Սլավիկ Կ.-ին, որի փաստաթղթերում թերություններ են եղել։ Ինչպես գրում է Hannoversche Allgemeine Zeitung թերթը, տղամարդու փաստաթղթերում անճշտություններ կային. պարզ չէր՝ նա Հայաստանից է եկել, թե Ադրբեջանից։ Սակայն նախօրեին Գերմանիայի ՆԳՆ-ից հայտնել են, որ հայկական կողմը հաստատել է մահացածի՝ ՀՀ քաղաքացի լինելը։

Սլավիկ Կ.-ն կախվել է պատուհանի վանդակաճաղից թեյնիկի մալուխով։ «Կանաչները» համոզված են, որ ինքնասպանության պատճառը Ներքին Սաքսոնիայի իշխանությունների անմարդկային վերաբերմունքն է։

 

Tert.am

photo by  http://www.abendblatt.de/region/norddeutschland/article1573902/Slawik-C-Er-wollte-so-gern-ein-Deutscher-sein.html

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4