September 25, 2018

Բողոքի ակցիա Մայր Աթոռում` ընդդեմ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հայաստանյան տասնյակ հասարակական կազմակերպություններ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հայաստանյան տասնյակ հասարակական կազմակերպությունների անդամներ ու քաղաքացիներ այս պահին հավաքված են Էջմիածնում` Մայր Աթոռի բակում։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բողոքի ակցիայի մասնակից, «Վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։

Մայր Աթոռում այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի գլխավորությամբ ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգում ի թիվս ներեկեղեցական այլ հարցերի, քննարկվելու են նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրները։

«Մենք մեր բողոքի նամակը հանձնեցինք Մայր Աթոռի մամլո դիվանի ներկայացուցիչներին։ Նրանք էլ էին համաձայն, որ կատարվածն իսկապես ամոթ էր հայության համար։ Տեղապահի աթոռը բռնազավթած Աթեշյանը, թռչելով եկեղեցական ամբողջ կանոնակարգի վրայով, նորից, ամեն գնով, ժամանակավորապես տիրացավ այդ պաշտոնին»,– ասաց Ախոյանը։

Աթեշյանի վերադարձից հետո Թուրքիայի այսօրվա իշխանություններն անմիջապես նրան դարձյալ տեղապահ հռչակեցին։ Բայց ստեղծված իրավիճակում թուրքական իշխանությունների մեղքը, Ախոյանի համոզմամբ, մեծ չէ։

  • Բողոքի ակցիա Մայր Աթոռում
  • Բողոքի ակցիա Մայր Աթոռում
  • Բողոքի ակցիա Մայր Աթոռում
1 / 3
© Photo: Maryam Hakobyan
Բողոքի ակցիա Մայր Աթոռում

«Հակառակ դեպքում թուրքական իշխանություններն անցյալ տարի թույլ չէին տա, որ տեղապահի ընտրություններ անցկացվեին։ Իսկ Աթեշյանը` որպես մատաղացու գառ, իր ոտքով գնաց ու ընկավ թուրքական իշխանությունների ոտքերը, նրանց ոչինչ չէր մնում անելու, քան ընդունել այդ նվերը»,– ասաց Ախոյանը։

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, Արագած Ախոյանը համոզված է, որ հոգևոր դասն անպայման պետք է իր վերաբերմունքն արտահայտի Թուրքիայում կատարվածի վերաբերյալ, այլապես դա կարող է տխուր ավանդույթ դառնալ սփյուռքի նաև այլ հայաշատ գաղութների համար։

Մայր Աթոռում բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել են մի քանի օր անց պատասխանել, թե ինչ է որոշվել և ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել Հայ առաքելական եկեղեցին։

Հիշեցնենք` 9 տարի կոմայի մեջ գտնվող Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին հայ եկեղեցու որոշմամբ 2017թ-ի մարտից պետք է փոխարիներ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։ Բայց Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին պատրիարքի նոր ընտրություններ իրականացնել` ստիպելով տեղապահի պաշտոնը վերադարձնել իրենց կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

Թուրքական իշխանությունների ճնշման տակ, Բեքչյանը ս.թ. փետրվարի 13-ին, հայտարարեց, որ ինքը հեռանում է Թուրքիայից` տեղապահի աթոռը դարձյալ զիջելով Աթեշյանին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4