September 25, 2020

Կանգնել ենք լուրջ խնդրի առաջ․ Թեղուտի հանքի շահագործման դադարեցումը հուշում է՝ «կատաստրոֆիկ վիճակ է»

«Թեղուտի պոչամբարների խնդրի մասին մենք առաջին օրվանից էինք խոսում։ Մենք ասում էինք, այս տարածքում հանքի շահագործումը նման պոչանքով չի կարելի, բայց ոչ ք հաշվի չառավ փորձագետների եզրակացությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու Վալեքս ընկերության հայտարարությանը։

Տիկին Ադամյանի խոսքով հիմա կանգնել ենք լուրջ խնդրի առաջ, որի լուծման եզրերը չեն երևում։ Բնապահպանի խոսքով հանքավայրի շահագործումը դադարեցնելը լուծում չէ։ «Պատկերացնում եք, թե ինչպիսի կատաստրոֆիկ վիճակ է, որ Վալեքս ընկերությունը ինքն է դադարեցնում աշխատանքները։ Հանքի պոչանքը դուրս է գալիս և գնում է բաց տարածություններ, դեպի գետեր։ Սա կատաստրոֆիկ վիճակ է»,-ասաց նա։

Սիլվա Ադամյանը նշեց, որ եղանակներ կան պոչամբարները, պոչանքները մաքրելու, բայց դա հսկայական միջոցներ է պահանջում։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4