June 21, 2018

«Սրանք պաշտոն փախցնող են»․ Նաիրիտցիները հույս չեն կորցնում՝ «մի բարեխիղճ պաշտոնյա կհայտնվի»

Այսօր կառավարության շենքի դիմաց նորից հավաքվել էին «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները և պահանջում էին գործարանի վերագործարկում։ Նաիրիտցիները, սակայն, մեզ հետ զրույցում ասացին, որ առանձնապես հույս չունեն, թե գործարանը երբևէ կգործարկվի, քանի որ նախ կառավարության մոտ այդ կամքը չի նկատվում, և հետո տևական ժամանակ է գործարանից տարբեր սարքավորումներ, խողովակաշար, հաստոցներ մաս-մաս դուրս է բերվում և վաճառվում է։ «Մեզ ասում են, իբր վաճառում են, որ նորը գնեն, բայց նախ նորը չի գնվում, և հետո, նորը շատ թանկ է։ Ու ստացվում է, որ վաճառված ապրանքի գումարն էլ է գնում իրենց գրպանը»,-«Առաջին իրատվական»-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիներից մեկը։
1in.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4