October 27, 2020

Մենք էինք կազմակերպել, որ այդ կոյուղաջուրը տան քաղաքապետին. Նուբարաշենի բնակիչներ (տեսանյութ)

Մենք բնակիչներով կազմակերպել ենք, ասել ենք՝ էս կոյուղաջուրը տարեք, տվեք Տարոն Մարգարյանին, որ տեսնի՝ մարդիկ ինչ են շնչում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Նուբարաշենի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով Երևանի ավագանու այսօրվա նիստին տեղի ունեցած միջադեպին։

«Մեր շատ սիրելի Գոռ Վարդանյանը 5 րոպե այդ կեղտաջրերի հոտը շնչելուց հետո ասում է՝ սիրտներս խառնեց։ Բա մեր սիրտը չի՞ խառնում, 3-4 տարի է՝ շնչում ենք էս հոտը», – նշեց բնակիչը։

Նույն բնակիչները նախօրեին փակել էին Նուբարաշեն ՔԿՀ տանող ճանապարհը՝ բողոքելով ՔԿՀ-ի կոյուղատարից տարածված գարշահոտությունից։ Նրանք խոստանում էին հարցին լուծում չտալու դեպքում նորից փակել ճանապարհը՝ այս անգամ արդեն բեռնատարով հող լցնելով։

Բնակիչները նշեցին, որ քանի տարի է՝ տվյալ հատվածի գարշահոտությունը շնչում են, բազմաթիվ անգամ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են կոյուղատարի խնդիրը լուծել, բայց խաբել են։

«Այլ տարբերակ չէր մնում, այս կեղտաջրերը քաղաքապետարան տանելով՝ պետք է բարձրաձայնեինք խնդիրը», – ասաց բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում:

Նրանք պարզաբանում էին, որ ամեն օր նման գարշահոտություն են շնչում Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:

Ակցիայից հետո «Երկիր Ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։https://youtu.be/me5Qq9FFl7c

Հակոբ Ասլանյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4