August 20, 2018

Իշխանությունը քաղաքական հաշվեհարդարով արմատացնում է ապստամբության, զենքով պայքարի ցանկությունը

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը քաղաքական հաշվեհարդար է համարում այն, որ մեղադրող դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա, իսկ Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամսվա ազատազրկում պահանջեց։ Ըստ նրա՝ առհասարակ գործը շինծու է, իրավական բացատրություն փնտրել պետք չէ։ Ալեք-Ենիգոմշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դիմեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, եթե իր հնչեցրած արտահայտությունը քաղբանտարկյալների վերաբերյալ անկեղծ էր, ընդամենը բոլորին հաճելի թվալու միտում չէր, ապա նախագահի աթոռը զբաղեցնելու պարագայում պետք է բարձրացնի բոլոր քաղբանտարկյալների հարցը, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա Ծռերի », Շանթ Հարությունյանի և այլոց։
«Ես չեմ ասում, որ հույս ունեմ, ասում եմ, եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է, որպեսզի հասարակությունը հավատ ընծայի իրեն , ինքը 1-2 ամիս հետո շոշափելի դարձնի Հայստանում քաղբանտարկյլաներ չունենալու իր երեկ կատարած հայտարարությունը։ Այլապես իշխանությունը զավթած մյուսների խոսքի նման անբովանդակ կլինի, կատարյալ սուտ»,-շեշտեց նա։
Ալեք Ենիգոմշյանը ընդգծեց, որ նման վճիռներով իշխանությունը, արմատացնում է վճռական ընդվզման, զենքով պայքարի ցանկությունը, քանի որ խաղաղ ապստամբության իրավունքը ժողովրդից խլել են։
Մանրամասները՝ տեսանյութում

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4