May 20, 2018

Մեկ ամսում 36 զոհ ունենալը մտահոգիչ է. շրջիկ արագաչափերը ևս չեն կանխարգելի ՃՏՊ-ները

«Իրավական առումով ես որոշակի խնդիրներ եմ այստեղ տեսնում, մասնավորապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում, որովհետև վարորդները նախապես տեղյակ  չեն լինելու, որ այդ պահին իրենց նկարահանում են և  բացի դա՝ մենք ի վերջո  չգիտենք նաև թե ով է այդ նկարահանումն իրականացնելու՝ մասնավոր  կազմակերպությունը կամ անձն է դա անելու, որը լիազորված է լինելու ՃՈ-ի կողմից, թե հենց  ոստիկանությունն է  դա անելու՝ իր ռեսուրսներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց փաստաբան Գևորգ  Գյոզալյանը՝ անդրադառնալով փետրվարի 8-ից Հայաստանում  գործարկվող շարժական արագաչափերին։

Փաստաբանի կարծիքով, այսուհանդերձ,  շրջիկ  արագաչափերի անհրաժեշտությունը Երևանում  կա, որովհետև  հունվարին ՃՏՊ-ների հետևանքով 36 զոհ ունենալը՝ մտահոգիչ հանգամանք է։

«Այսքան արագաչափերի, տույժ-տուգանքների առկայության պարագայում մեր մոտ, ամեն դեպքում, երթևեկությունը չի բարելավվում, ինչը մեծ խնդիր է և այս առումով կարծում եմ, որ անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել և, եթե նման միջոցը ( նկատի ունի շրջիկ արագաչափերը-խմբագրական), հնարավորություն կտա հավուր պատշաճի կազմակերպել ճանապարհային երթևեկությունը, ապա պետք է դա արվի, բայց իհարկե օրենսդրական երաշխիքների պահպանմամբ»,-շեշտեց Գյոզալյանը։

Նշենք նաև, որ Ճանապարհային ոստիկանությունը  շրջիկ արագաչափերի ներդրումը պայմանավորում է 2018թ-ի հունվար ամսին արձանագրված վթարների վերլուծությամբ: Շարժական արագաչափ լուսանկարահանող սարքերը կկիրառվեն Հայաստանի ողջ տարածքում: Ըստ Ճանապարհային ոստիկանության՝  այդ արագաչափերը կկիրառվեն հատկապես այն տեղերում, որտեղ կան սահմանված արագությունը գերազանցելու ռիսկեր: Շաժական արագաչափերի տեղակայման վայրերում նախազգուշացնող ցուցատախտակներ չեն լինելու:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4