November 30, 2020

ՀՅԴ–ն էլ, Տեր–Պետրոսյանն էլ, Վազգեն Մանուկյանն էլ համակարգը չեն փոխում. Ալբերտ Բաղդասարյան

Այսօր գումարվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի Ազգային խորհրդարանի իրավական հանձնաժողովն անդրանիկ նիստը։ Բանախոս, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արբերտ Բաղդասարյանը հանդես եկավ երկրի կառավարման համակարգը փոխելու առաջարկությամբ։

«Դաշնակցությունն էր պայքարում Լևոն Տեր–Պետրոսյանի ստեղծած ռեժիմի դեմ, անցավ իշխանության, նույն քայլերը կրկնեց, ինչ անում էր Լևոն Տեր–Պետրոսյանն այն ժամանակ։ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրային խորհրդում է, չի ընդվզում նույն իրավիճակի դեմ, ինչը որ կար առաջ ու հիմա ավելի վատ շարունակվում է։ Դա նշանակում է, որ անհատների դերը, ովքեր գալիս են իշխանության, բայց այս համակարգի մեջ են, այս համակարգը չեն փոխում։ Ուղղակի երանգներ են փոխում, բայց ըստ էության Հայաստանի զարգացումն ու կառավարման համակարգը մնում է նույնը՝ համատարած կոռուպցիա, համատարած անարդարություն…»,– հայտարարեց Ալբերտ Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ անհրաժեշտություն է երկրի կառավարման համակարգի փոփոխությունը, քանի որ որևէ մեկը չի կարող մեր երկրում լավ ղեկավար լինել, երբ չեն աշխատում կառավարման համար անհրաժեշտ մեխանիզմները։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4