May 20, 2018

Ստամբուլի նահանգապետարանի նամակը Հայոց պատրիարքարանին բացահայտ միջամտություն է եկեղեցական կանոններին. «Ակոս»

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը գրում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված նամակն ուղղակի միջամտություն է պատրիարքին ընտրելու հայկական համայնքի գործերին: Ներկայացնում ենք պարբերականի հոդվածն ամբողջությամբ, որը վերնագրված է՝ «Կամքն անտեսվում է»:

«Ստամբուլի նահանգապետարանի կողմից փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկած նամակը անկասկած հայկական համայնք-պետություն հարաբերությունների տեսանկյունից մնալու է պատմության մեջ:

«Արդարություն և զարգացում» կուսակցության (խմբ.- Թուրքիայի իշխող կուսակցությունն է, որը ղեկավարում է նախագահ Էրդողանը) կառավարությունն այստեղ բացեիբաց միջամտել է եկեղեցական կանոններին, ավանդույթներին և ասել է. «Չեք կարողանալու ընտրել ձեր պատրիարքին, շարունակեք ձեր ճանապարհը պատրիարքական փոխանորդի հետ»: Այն ճշմարտությունները, որոնց մասին խոսվում է նամակում, իրավական տեսանկյունից վիճարկելի են, դրանով ասես փորձ է արվում կոծկել մեկ այլ մտադրություն: Թվում է, թե կառավարությունն ունի մարդիկ, ում հավանում է, և թույլ չի տալու ընտրությունների անցկացումը, քանի դեռ այդ մարդկանց առաջ արգելքները վերացված չեն:

Այս ամենով հանդերձ նամակում պատրիարքական տեղապահին «այսպես կոչված» անվանելը ի ցույց է դնում, որ համայնքի և հոգևորականների կամքին տարրական հարգանք չի ցուցաբերվում: Սակայն մյուս կողմից էլ տխրելով տեսնում ենք, որ հայկական համայնքի ներսում էլ կան անձինք, ովքեր պետության այս դիրքորոշումն ընդունում են որպես հրամայական:

Մեր անցյալը լի է դասերով: Բավական է միայն գնալ ոչ հեռու անցյալ՝ 1998-ի ընտրությունները: Այդ ժամանակ էլ կառավարությունը ընտրություններից առաջ ցանկանում էր Մութաֆյանի փոխարեն մեկ այլ անձի տեսնել փոխանորդի պաշտոնում, սակայն թե համայնքը, թե Հոգևոր խորհուրդը դեմ դուրս եկան դրան: Դա հնարավոր եղավ անել 98-ականների մթնոլորտում, հետևաբար ընդգծում ենք՝ անճար չենք»:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4