October 30, 2020

Ստամբուլի նահանգապետարանը հայտարարել է, թե չի ճանաչում արք Բեքչյանին որպես պատրիարքի տեղապահ

Ստամբուլի նահանգապետարանը սկանդալային բովանդակությամբ նամակ է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»–ից, Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած նամակում նշվել է, թե Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ է, եւ նոր պատրիարք ընտրելու համար անհրաժեշտություն դեռ չկա։

Նամակում շեշտվել է, թե իրենք որպես փոխպատրիարք են ճանաչում արք. Արամ Աթեշյանին, եւ արք Բեքչյանի ընտրության հետ կապված բոլոր գործընթացներն ու Բեքչյանի բոլոր որոշումներն անօրինական են համարում։

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆյանը գտնվում է անկողնային վիճակում եւ ֆիզիկապես արդեն 10 տարի չի կարողանում իրականացնել իր պարտականությունները։ Ավելի ուշ, երբ հայ համայնքը որոշում է նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել, թուրքական կառավարությունը փոխպատրիարք է նշանակում արք. Արամ Աթեշյանին։ Նման պաշտոն չկա հայ եկեղեցում։

Հայ համայնքին սա չի բավարարում, քանի որ արք. Աթեշյանը նշանակված անձ լինելով՝ կաշկանդված է հայ համայնքին լիարժեք ծառայելու մեջ եւ իշխանամետ պահվածքով է մշտապես հանդես եկել։

Այս պայմաններում 2016–ին Ստամբուլի հայ համայնքի ճնշման տակ արք. Արամ Աթեշյանը հրաժարական է տալիս եւ պատրիարքական տեղապահի ընտրություն է անցկացվում։ Արդյունքում պատրիարքական տեղապահ է ընտրվում արք. Գարեգին Բեքչյանը։ Այնուհետ սկսվում է նոր պատրիարքի ընտրության գործընթաց, որի շրջանակներում ստեղծված պատրիարքի նախաձեռնող խումբը մի քանի անգամ դիմել է Ստամբուլի նահանգապետարանին եւ ՆԳՆ–ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

Ավելի ուշ պարզվել է, որ Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 7–ին քննարկման է հրավիրել հայ համայնքի հիմնադրամների ներկայացուցիչներին ու նախաձեռնող խմբի խոսնակին։ հանդիպմանը ներկա է լինելու նաեւ ՆԳ նախարարը։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4