November 30, 2020

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավար Բրյուս Դոնահյուն և ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձագետ Պոլ Ստրոնսկին:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4