May 20, 2018

Արմեն Սարգսյանը 2013-ին. «Վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր»

Lydian International-ը հայտարարել է, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով դարձել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ, գործադիր պաշտոն չի զբաղեցնելու:

Lydian International-ի խորհրդում կա եւս երեք ոչ գործադիր անդամ:

Lydian International-ի գլխավոր տնօրեն եւ նախագահ պարոն Թիմ Քոֆլինը ողջունել է Արմեն Սարգսյանի նշանակումը.

«Լիդիանը ողջունում է Պարոն Սարգսյանի նշանակումը տնօրենների խորհրդում: Պարոն Սարգսյանի փորձն ու գիտելիքը կարեւոր ներդրում կլինեն մեր ընկերությունում: Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է եւ մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաեւ Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները թե՛ Հայաստանը»:

Արմեն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը՝ Լոնդոնի իր գրասենյակից.

«Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար եւ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին եւ կապահովի էական ներդրումներ եւ զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Lydian International-ը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում եւ Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի իրականացման ընթացքում ներդնելու է ավելի քան $ 400 մլն, որից մոտավորապես $ 240-ը՝ հանքի շինարարության փուլում:

Lydian International-ի հիմնական բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ամբեր Կապիտալը, Վան էկ Գլոբալը եւ մի շարք այլ միջազգային ինստիտուցիոնալ եւ մասնավոր ներդրողներ:

Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Էկվադորյան սկզբունքների շրջանակներում, որոնք հիմնված են մի շարք միջազգային կազմակերպությունների բնապահպանական եւ սոցիալական չափանիշների, այդ թվում՝ ՄՖԿ-ի կատարողականի չափանիշների վրա:

Նյութի աղբյուրը և հրապարակման տարեթիվը՝

https://www.lydianarmenia.am/news/view/armen-sarkissian.html

29.03.2013 00:43

aniarc.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4