June 6, 2023

Կարո Փայլանը մանրամասներ է հայտնել Մակրոնի հետ զրույցի մասին (ֆոտո

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում տեղադրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքից լուսանկարներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Կարո Փայլանը լուսանկարների հետ նաեւ գրություն է ավելացրել. «Հայ համայնքի միջոցառմանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ զրույցում Թուրքիայում եւ Աֆրինում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտնեցի մեր անհանգստությունը։

Նշենք, որ Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կարո Փայլանին հանձնել է Grand Vermeil պատվո մեդալը։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4