November 30, 2020

Ռուսաստանն ընդլայնում է Հայաստանում իր ռազմաբազայի լիազորությունները. այն կապահովի ՀՀ անվտանգությունը

Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրելու, որով փոփոխություններ են մտցվելու Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրում։ Ինչպես հայտնում է Interfax-ը, ՌԴ նախագահին տվյալ արձանագրության ստորագրման առաջարկության մասին կառավարության որոշումը տեղադրված է նախարարների կաբինետի նորմատիվ ակտերի տվյալների բանկում։

Համաձայն արձանագրության նախագծի՝ պայմանագրում փոփոխություններ են մտցվելու, համաձայն որոնց՝ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազան բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթը կատարելուց Հայաստանի զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»։ Նշված նպատակներին հասնելու համար Ռուսաստանը «աջակցություն է իրականացնում Հայաստանին ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու հարցում»,- նշվում է արձանագրության նախագծում։

Ըստ փաստաթղթի՝ «ռուսական ռազմաբազայի զորային կազմավորումների ներգրավումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածության, 1992թ. մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայամանգրի, 1997թ. օգոստոսի 29-ի ՌԴ և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի և կողմերի օրենսդրության հիման վրա»։

Բացի այդ, արձանագրության նախագծում առաջարկվում է պայմանագրի 26 հոդվածը հետևյալ խմբագրման ենթարկել. «պայմանագիրը գործում է 49 տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարացվում է հաջորդող 5-ամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից որևէ մեկը ոչ պակաս, քան պայմանագրի հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին»։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4