November 22, 2019

Եռաբլուրի մէջ յուղարկաւորեցին Սարգիս Հացպանեանը (տեսանիւթ)

Այսօր «Եռաբլուր» յուշահամալիր-պանթէոնին մէջ յուղարկաւորեցին հասարակական, քաղաքական գործիչ, Արցախեան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանեանը։ Կը գրէ tert.am-ը:

Անոր հարազատները, ընկերները, գործընկերներն ու հասարակական գործիչներ Հացպանյանին վերջին հրաժեշտը տուին։

Նշենք, որ Սարգիս Հացպանեանը մահացած էր 20յունուարին՝ Ֆրանսայի մէջ, ուր կը բուժուէր։ Անոր մահէն ետք հարազատները Հացպանեանը Եռաբլուրի մէջ յուղարկաւորելու թոյլտուութեան համար դիմած էին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւն։ Հիմնաւորումները ներկայացնելէ ետք ՊՆ-ն անոր Եռաբլուրի մէջ յուղարկաւորելու համաձայնութիւն տուած էր։

Յիշեցնենք, որ Սարգիս Հացպանեանը ծնած էր 1962 թուականին Թուրքիոյ Ալեքսանտրէտ քաղաքին մէջ։ 1980-ական թուականներուն Թուրքիոյ մէջ զինուորական յեղաշրջման հետեւանքով մեկնած է Եւրոպա, դարձած է Ֆրանսայի քաղաքացի։ Աւարտած է Սորպոնի համալսարանի բեմադրութեան բաժինը։ 1990 թուականէն բնակած է Հայաստանի մէջ։

arevelk.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4