
Ցյուրիխում այսօր քրդերը բազմահազարանոց ցույց են անցկացրել ընդդեմ Սիրիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից անցկացվող ռազմական գործողության։
Ցուցարարների ձեռքերին եղել են ցուցապաստառներ՝ «Ահաբեկիչ Էրդողան», «Բռնապետ Էրդողան», «Դադարեցրե՛ք Էրդողանի պատերազմը», «Ազատություն Քրդստանին» գրություններով։
Ենթադրվում է, որ ակցիայի կազմակերպիչը եղել է քրդական Nav-Dem կազմակերպությունը, որին գերմանական հատուկծառայությունները համարում են PKK-ին մոտ։
1in.am
Leave a Reply