June 6, 2023

Սարգիս Հացպանյանն իր ողջ կյանքում ԱԳՆ-ի և հատուկ ծառայության դեր տարավ․ Աշոտ Մանուչարյան

Սարգիս Հացպանյանը իր ողջ կյանքում ԱԳՆ-ի և հատուկ ծառայության դեր տարավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը Սարգիս  Հացպանյանի հուղարկավորության հետ կապված խոսակցությունները համարում է ճղճիմ:

«Եթե որևէ մեկը Սարգսի ծառայությունների հարցում հարցական ունի․․․ ավելի պատասխանատու գտնվեցին Ղարաբաղի ղեկավարները: Բակո Սահակյանը Լիոնում անձամբ է այցելել Սարգիս Հացպանյանին և խոստացել աջակցել»,-նշեց Մանուչարյանը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչեւ այս ժամը այդպես էլ չպատասխանեց Սարգիս Հացպանյանի կնոջ, ինչպես նաեւ մի խումբ ազատամարտիկների դիմումին՝ թույլատրել Սարգիս Հացպանյանի Հուղարկավորությունը անել Եռաբլուրում։ Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ՀՀ նախագահին ուղղված դիմիուին ի պատասխան ՀՀ Նախագահի ապարատից նրան զանգհարել են եւ քաղաքավարի տեղեկացրել, որ այդ հարցերը լուծվում են ՀՀ պաշտպանության նախարարությունում։

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4