June 6, 2023

Սարգիս Հացպանյանին նման թերարժեք վերաբերմունքը անջրպետի խորացումն է

Սարգիս Հացպանյանին նման թերաժեք վերաբերմունքը անջրպետի խորացումն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

«Սարգիս Հացպանյանը ազգային արժեհամակարգի զգոն մարտիկներից է: Ազայինը կրող անձը համամարդկային է: Սարգիսը ազգային երևույթ լինելով, նաև համամարդկային է: Նա մեծ կապեր ուներ օտարազգի մտավորականների հետ: Լավ հասկանում էր նաև այդ ժողովուրդների խնդիրները: Սարգիսը գիտելիք ուներ և իր վերլուծական մտքով մեզ աջակցում էր: Մենք տարբեր հարցերով դիմում ենք իշխանություններին, սակայն նրանք մեզ չընդառաջեցին»-նշեց Ավագյանը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչև այս ժամը այդպես էլ չպատասխանեց Սարգիս Հացպանյանի կնոջ, ինչպես նաև մի խումբ ազատամարտիկների դիմումին՝ թույլատրել Սարգիս Հացպանյանի Հուղարկավորությունը անել Եռաբլուրում։ Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ՀՀ նախագահին ուղղված դիմիուին ի պատասխան ՀՀ Նախագահի ապարատից նրան զանգհարել են և քաղաքավարի տեղեկացրել, որ այդ հարցերը լուծվում են ՀՀ պաշտպանության նախարարությունում։

1n.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4