
«Սերժ Սարգսյանը, նրա եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը միլիոնավոր դոլարներ ունեն, թալանած միլիոններ, բայց չեն ուզում ոչ մի կոպեկ տալ ու զենք գնել մեր բանակի համար։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք առաջնագիծը պահելու համար անհրաժեշտ զենքեր չունենք»,-կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց նախկին զինվորական Արսեն Ավետիսյանը։ Նա կառավարությունից պահանջում էր պարտավորեցնել պետության միջոցները թալանած անձանց բանակի համար զենքեր գնել, որից հետո նոր միայն մենք կունենանք մարտունակ բանակ ու ոչ մի դիվերսիոն ներթափանցման փորձ, պատերազմի վտանգը մեզ չի վախեցնի։
in.am
Leave a Reply