June 6, 2023

Հայաստանի քաղաքական վերնախավը հիասթափեցրել է ժողովրդին. թատերագիր

Հայաստանի քաղաքական վերնախավը ղարաբաղյան շարժումից եւ դրան հետեւած անկախացումից հետո պետք է կյանքի կոչեր ժողովրդի՝ լուսավոր ապագայի մասին սպասումերը, սակայն դա տեղի չունեցավ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գրող, թատերագիր Կարինե Խոդիկյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Խոդիկյանը, ԽՍՀՄ-ի փլուզման պատճառներից մեկը Ղարաբաղյան շարժումն էր, որը, նրա կարծիքով, ինքնաբուխ էր, սակայն հետագայում օգտագործվել է որոշ ուժերի կողմից Խորհրդային Միության ապակենտրոնացման գործընթացը արագացնելու նպատակով:

«Ցավոք, հիմա մենք միայն արտագաղթ ունենք: Ով հնարավորություն ունի, փորձում է փախչել երկրից: Համատարած անտարբերություն է տիրում: Դա նաեւ պայմանավորված է ղարաբաղյան շարժմանը զուգահեռ տեղի ունեցած գործընթացներով»,- ընդգծեց թատերագիրը: Կարինե Խոդիկյանը հիշեցրեց, որ անկախացումից հետո հանրապետությունում իրավիճակը այնքան էր վատացել, որ 90-ականների վերջին սկսեցին ստորագրություններ հավաքել Ռուսաստանի եւ Բելառուսի միության կազմ մտնելու համար, քանի որ ժողովրդի հիասթափությունը սահման չուներ:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4