May 20, 2018

Ցավակցական

Ցավակցական

Խորը ցավով տեղեկացանք, որ 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Եվրոպայ Հայերի Համագումարի Վարչությունը իր խորին վիշտն է հայտնում Սարգիս Հացպանյանի վաղաժամ կորստի կապակցությամբ և սրտանց ցավակգում է Սարգիսի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ նրա բոլոր ընկերներին:

Սարգիս Հացպանյանը այն եզակի հայորդիներից էր, որ թողնելով ֆրանսիայում բարեկեցիկ կյանքը, 1990 թ. գարնանը ընդմիշտ տեղափոխվեց Հայաստան, մասնակցեց արցախյան ազատամարտին եւ պաշտպանեց հայրեին հողը:

Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ  քաղաքում: Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով 1980-ական թվականներին մեկնել է Ֆրանսիա եւ ընդունել Ֆրանսիայի քաղաքացիություն: Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։

Մարտի մեկյան դեպքերի կապակցությամբ, 2009 թվականին  յերբակալվում է եւ դատապարտվում է եւ ի շարս մյուս քաղբանդարկյալների դատապարտվում է 3 տարի 6 ամիս բանդարկության:

Անցյալ տրվանից տառապում էր ստամոքսի քաղծկեղի հիվանդությամբ, ինչի պատճառով էլ մեկնել էր Ֆրանսիա՝ բուժման: Ցավոք դաժան  հիվանդությունը թույլ չտվեց Սարգիս Հացպանյանի առողջ վերադարձը Հայրենի հող և իր մահկանացուն կնքեց Լիոն քաղաքում 2018 հունվարի 20-ին:

Սարգիսի հոգուն խաղաղություն, ընտանիքի անդամներին համբերություն:

 

Եվրոպայի Հայերի Համագումարի

Վարչություն,

22 հունվար 2018

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4