June 6, 2023

Հայաստանը պետք է հրաժարվի ԱՄՀ եւ ՀԲ հրահանգներից. Հայկ Բաբուխանյան

Հայաստանը պետք է հրաժարվի Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տնտեսական հարցերում հրահանգներից: Հունվարի 19-ին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսպիսի կարծիք հայտնեց ինֆլյացիայի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Նրա խոսքով՝ վերջին 26 տարում երկրի տնտեսությունը կառուցվում է բացառապես նշված 2 միջազգային կառույցների հրահանգներով: «Մենք պետք է հրաժարվենք այդ հանձնարարականներից եւ փոխենք երկրի տնտեսական քաղաքականությունը, առաջին հերթին ֆիզիկական տնտեսությունից անցում կատարենք պլանային տնտեսությանը, մասնավորապես՝ մշակենք եւ ընունենք ինդուստրացման 5-ամյա ծրագիր, առանց որի տնտեսությունը չի կարող հզորությունների նոր մակարդակ դուրս գալ»,- նշեց Բաբուխանյանը՝ հավելելով, որ սա հնարավոր է ինովացիոն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրմամբ, այլընտրանքային էներգակիրների օգտագործմամբ, տուրիզմի եւ այլ ոլորտների խթանմամբ: «Անհրաժեշտ է նաեւ ամբողջությամբ օգտագործել ԵՏՄ անդամակցության հնարավորությունները, որն, ի տարբերություն այլ մակրոտնտեսական կառույցների, հատվածական զարգացման հնարավորություն է տալիս: Ըստ որում՝ պետք է հստակ պարզաբանենք, որ իրավիճակն իսկապես մտահոգություն է առաջացնում, որպեսզի խորհրդարանն ու համապատասխան գերատեսչությունները ինֆլյացիոն ճնշման նվազեցմանն ուղղված միջոցառումներ ընդունեն»,- ասաց Բաբուխանյանը՝ շարունակելով, որ անհրաժեշտ է բարձրացնել պետական ապարատի եւ տեղական ինքնակառավարման մարմինների գոծունեության արդյունավետությունը:

Պատգամավորը հավելեց, որ ինֆլյացիայի ազդեցությունն այսքան բացասական չեր լինի, եթե բնակչության 50 տոկոսը աղքատության եզրագծին չլիներ: Միեւնույն ժամանակ, Հայաստանի ինֆլյացիայի ցուցանիշը հետխորհրդային տարածքի երկրների շարքում ամենացածրն է, սակայն դրա ազդեցությունը գրեթե ամենաբացասականն է:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին նախագահական նստավայրում երկրում որոշ ապրանքների գնաճի վերաբերյալ խորհրդակցություն էր անցկացրել հետեւանքների հնարավոր թուացման ուղղությամբ քայլերի քննարկման նպատակով:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4