January 24, 2021

Վրաստանը ձերբակալել է Հայաստանի համար բեռներ տեղափոխող նավը

Հուլիսի 29-ին Վրաստանի ծովափնյա պահպանության ստորաբաժանումը ձերբակալել է ուկրաինական «Ակորդ» նավը: Սահմանապահ ոստիկանությունը նշել է, թե իր այդ քայլի պատճառն այն է, որ նավը ապօրինի մտել է Աբխազիայի ջրային տարածք: Նավը Սուխումիում է եղել 2010 թվականի հունիսին:

Հիշյալ նավը դուրս է եկել Դոնի Ռոստովից, որի վրա եղել է Հայաստանի համար նախատեսված ցորեն: Նավը տարել են Փոթիի նավահանգստի տուգանային մաս: Հաղորդում է Lenta.ru-ն:

«Ակորդի» անձնակազմին` 11 ուկրաինացի եւ մեկ ռուս, վրացական ջրային տարածքներում նավագնացության կանոնները խախտելու մեղադրանք է առաջադրվել: Այս գործը մոտ ժամանակներս կհանձնվի դատարան:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4