
Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության եւ երկու թուրքական խոշորագույն բանկերի (Կենտրոնական բանկ եւ Գյուղատնտեսական բանկ) դեմ՝ պահանջելով մի քանի միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել անշարժ գույքի, ունեցվածքի, այդ թվում՝ թանկարժեք զարդերի դիմաց, որոնք ներկայումս գտնվում են Թուրքիայի թանգարաններում, հաղորդում է Associated Press-ը:
Հայցի նախաձեռնողները Լոս Անջելեսի բնակիչ Կարպիս Դավույանն է եւ Նյու Յորքի բնակիչ Հրայր Թուրաբյանը:
Իրավաբանների խոսքով, սա առաջին դեպքն է, երբ դատական հայցը ներկայացվում է կոնկրետ թուրքական կառավարությանը:
NEWS.am
Leave a Reply