ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԼԻՆԵՆ ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐԸ

Բրյուսելում հայկական «Սահակյան» միության վրա հարձակումը կարող են իրականացրած լինել Բելգիայում գործող թուրք ազգայնամոլ խմբավորումներ, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերական՝ «Ակօս»-ը:
Հարձակման ենթարկված միության կազմում հիմնականում Թուրքիայում ծնված և գլխավորապես Մուշի Վարթո գյուղից հայեր են, թեև կան նաև ՀՀ քաղաքացիներ:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիաի ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:

Բրյուսելում բնակվող «Ակօս»-ի նախկին լրագրող Արիս Նալջըն ասյ մասին ասել է, որ միության դռան ու պատուհանների վրա հայտնաբերված կրակոցի հետքերը փաստում են, որ հանցագործներն ամեն հատվածի վրա կրակել են երկուական անգամ, որը չեն կարող պատահական կրակոցներ լինել: Նա նաև նշել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է, սակայն ոստիկանությունը լրատվամիջոցների հետ դրա մանրամասներով չի կիսվում:
«Այն, որ այս ամենը տեղի ունեցավ Կարո Փայլանի հնչեցրած զգուշացումներից անմիջապես հետո, այն էլ՝ Սուրբ Ծննդի օրը, մի շարք հարցեր է առաջացնում»,- գրել է Նալջըն:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Գերմանիայում մահափորձի է ենթարկվել հայտնի քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին, ինչի համար նույնպես կասկածվում են թուրք ազգայնականները:

Նախօրեին պոլսահայ հայտնի գրող Հայկո Բաղդադը, ով մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում, սոցցանցերից մեկի իր էջում այդ առիթով նշել է. «Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ: Լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»:

Brüksel’de Sahakyan Derneği’ne saldırı

Görgü tanıkları sokağın köşesinde bulunan derneğin iki cepheye bakan camlarına ve kapısına ikişer adet kurşun sıkan saldırganın saldırının ardından kaçtığını belirttiler.
Polis saldırıyla ilgili soruşturma başlattı.
Saldırının gerçekleştiği saatlerde derneğin kapalı olması kimsenin yaralanmamasını sağladı. Saldırının  Saint-Josse-ten-Noode’taki radikal gruplarla alakalı olup olmadığı henüz bilinmiyor. Türkiye’den göç edenlerin yoğunlukla tercih ettiği bu bölge yıllardır radikal Türk gruplarının faaliyetleri ile meşhur. 6 yıl kadar önce bölgede Ermeni ve Süryanilere ait kurumların saldırıya uğradığı biliyor. Sosyalist Parti’den olmasına karşın Türk milliyetçisi görüşleri ile bilinen Emir Kir bu belediyenin başkanı.
19 Kasım 2016’da Emir Kir kendi belediyesi sınırları içerisinde bulunan Kürt Enstitüsü’nün saldırganlar tarafından yakılması sonrasında, Avrupa’da Erdoğan karşıtı yapılan yürüyüşleri sebep göstererek saldırıların olağan olduğunu ima etmişti:  Kir’in “PKK çevreleri gibilerinin protesto eylemleri yapmalarına izin verilmemeli. Bu bir suç örgütü ve bu tür eylemler siyasi skandallardır” sözleriyle tepki toplamıştı.
FC Sahakyan Derneği şu anda kapalı. Birkaç gün içerisinde açılması bekleniyor. Yıllar önce bir futbol kulübü olarak kurulan dernek son zamanlarda Brüksel’deki Ermeni toplumunun biraraya geldiği bir lokal olarak faaliyetini sürdürüyor. Saldırının Garo Paylan’ın yurtdışındaki Türk grupların bazı dernek ve kişilere saldırıya hazırlandığını belirttiği açıklamasının hemen ardından gelen bu saldırının Ermenilerin Doğuş bayramını kutladığı 6 Ocak arifesinde olması da akıllarda büyük soru işaretleri uyandırıyor.
Dernek camlarına ve kapısına ikişer kez kurşun sıkılmış olması da saldırının rastgele ateş açılarak yapılmadığını gösterir nitelikte.
Polis soruşturması devam etse de basına herhangi bir açıklama yapılmadı.

http://www.agos.com.tr/tr/yazi/20037/brukselde-sahakyan-dernegine-saldiri

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,