July 20, 2018

Գերմանիայում հաստատված պոլսահայ լրագրողը հորդորել է զգուշանալ հնարավոր մահափորձերից

Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին տեղեկատվության վրա:

Այս մասին լրագրողը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ: Լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»,- գրել է Բաղդաթը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայի հայկական համայնքի ներկայացուցիչների դեմ մահափորձ է կազմակերպվում: «Հետախուզական տվյալներ ունեմ այն մասին, որ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացի ալևիների և հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք երկիրը ստիպված լքած լրագրողների, գրողների, ակադեմիկոսների դեմ որոշակի խմբեր գործողություն են նախապատրաստում, որը մեծ աղմուկ պետք է բարձրացնի»,- ասել է Փայլանը:

Փայլանը հայտնել է նաև, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները, ում հետ հանդիպել և խոսել է իր ունեցած տվյալների վերաբերյալ, խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Դրանից հետո Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ տեղյակ են Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի և պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- ասվում էր իրավապահ մարմինների հայտարարության մեջ:

galatv.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4