September 18, 2021

Ատոմ Էգոյանը մտադիր է ֆիլմ նկարահանել Փամուքի վեպի մոտիվներով

Կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը հնարավոր է թուրք կինոռեժիսորների հետ համատեղ ֆիլմ նկարահանի Թուրքիայում։ Այս մասին Էգոյանն ասել է թուրքական Daily News & Economic Review թերթին։ «Դա երկխոսությանն ուղղված լավ քայլ կլինի»,– ասել է նա՝ հավելելով, որ իր համար մեծ հաճույք կլիներ ֆիլմ նկարահանել Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Ձյուն» վեպի մոտիվներով։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Էգոյանն ասել է, որ հայ և թուրք հասարակությունները պետք է այդ մասին խոսեն առանց միջնորդների։«Որպես երկու հասարակություններ, մենք պետք է այդ իրադարձությունների մասին խոսենք առանց միջնորդների։ Սակայն քանի որ մենք չենք խոսում, Արևմուտքը մեր վերքերը քաղաքական նպատակներով [շահարկելու] առիթը բաց չի թողել»,– նշել է նա։

Ռեժիսորն անդրադարձել է նաև հայ–թուրքական սահմանի բացմանը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության ամրապնդմանը։«Սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու բարեկեցության ամրապնդմանը։ Այն երկխոսության մթնոլորտ կստեղծի»,– ասել է Էգոյանը։

Հիշեցնենք, որ Օրհան Փամուքի «Ձյուն» վեպը 2009թ. ռուսերենից թարգմանվել է հայերեն: Վեպում ներկայացվում են ժամանակակից Թուրքիայի արևելյան շրջանները, այնտեղ առկա խնդիրները, սովորական թուրք մարդու կյանքը: Գործողությունները տեղի են ունենում Կարսում: Վեպը լի է հայերի մասին հիշատակումներով, Կարսի հայկական շինությունների նկարագրություններով:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4