Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
January 21, 2019

114 մլն դրամի պայմանագիր է կնքվել Երևանում թափառող շների վնասազերծման և ստերիլիզացման նպատակով

Գրիշա Բալասանյան

Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը թափառող շների վնասազերծման ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ: Այս տարի ևս բացառություն չի լինելու: Քաղաքապետարանը և ՍՊԸ-ն հունվարի 8-ին մոտ 114 մլն 227 հազար դրամի պայմանագիր են կնքել:

Պայմանագրով մոտ 23 մլն 162 հազար դրամ է արժեցել թափառող կենդանիների ստերիլիզացման աշխատանքները, որոնք իրենցից ներկայացնում են կենդանիների բռնում, բուժում, ստերիլիզացում և բաց թողնում:

Ամբողջական աշխատանքային ծրագիրը հաստատվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի  կողմից։ Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի ցանց կրակող ատրճանակներով (հրացաններով), ցանցօղակներով ինքնաձգող սարքերով, ցանցերով, կոթավոր ցանցօղակներով, սեղմօղակներով և այլն։

Բռնված կենդանիներին այդ նպատակի համար հարմարեցված տրանսպորտային միջոցներով  պետք է տեղափոխեն կացարան։ Կացարանում պետք է իրականացվի կենդանիների գրանցում, հաշվառում, ինչի համար «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն պետք է վարի բռնված կենդանիների հաշվառման գրանցամատյան ու իրականացնի տարբերանշանակում, որն իրենից ներկայացնում է դիմացկուն նյութից  պատրաստված ու համարակալված վզնոց:

Կենդանիների մոտ մակաբույծների առկայության դեպքում ՍՊԸ-ն պետք է դեղորայքի օգտագործմամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնի։ Իսկ կլինիկայում տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի եզրակացությունից հետո  բուժման ոչ ենթակա կենդանիներից պետք է ազատվի` քնեցնելով: Կենդանիների մարմինները կտեղափոխվեն «Բեկար»-ի հոր։

Բնակչությունից և այլ անձանցից ահազանգերն ընդունելու և գրանցելու համար «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն պետք է ունենա ոչ պակաս երկու օպերատոր, որոնք պետք է աշխատեն ժամը 9։00–ից մինչև ժամը 19։00–ը և յուրաքանչյուր շաբաթը մեկ տեղեկատվություն ներկայացնեն քաղաքապետարան բռնված կենդանիների քանակի վերաբերյալ՝ պարտադիր նշելով, թե որ հասցեից են բռնվել շները։

Իսկ վնասազերծման ծառայությունների համար քաղաքապետարանը ՍՊԸ-ին կվճարի մոտ 91 մլն 66 հազար դրամ:

Վճարումն իրականացվելու է 2018թ. Երևանի համայնքային բյուջեից:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթներ հայտարարվել են 2006 թվականից: 2009թ.-ից հայտարարված բաց ընթացակարգերին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն:

Ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին:  Հիմնադիրները եղել են նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Ռուբեն Սադոյանը և Դավիթ Ներսիսյանը, 2007-2012 թվականներին բաժնետեր է դարձել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով Ռուբեն Սադոյանի եղբայրն է: 2012-2016թթ. ընկերության 100% բաժնետեր է դարձել «Համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միհրան Փիլոսյանը: Իսկ 2016թ. հոկտեմբերի 10-ից ընկերությունը միանձնյա տնօրինում է 2008 թվականից ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները և ակտիվ քաղաքացիները բազմիցս ահազանգել են, որ ՍՊԸ-ն իր պարտականությունները չի կատարում, իսկ քաղաքապետարանը գումարներ է կուտակում թափառող շների հաշվին: Ահազանգել են նաև, որ ստերիլիզացման և վնասազերծման աշխատանքներն իրականացվել են բազմաթիվ խախտումներով: Տարիների ընթացքում դժգոհությունները չեն նվազել

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4