May 20, 2018

Ինչպես սև թեյը կօգնի նիհարել

Սև թեյը դրական ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի վրա և կարող է նույնիսկ օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Med2.ru-ն գրում է, որ այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության մասին հայտնել է «European Journal of Nutrition» ամսագիրը։
Նիհարելու համար սովարաբար խորհուրդ է տրվում սև թեյ խմել։ Բայց ԱՄՆ-ի գիտնականները հետազոտության ընթացքում եկել են համոզման, որ սև թեյը ևս օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Հետազոտությունն անցկացվել է 4 խումբ մկների շրջանում։ Առաջին խմբում կենդանիները քիչ քանակով ճարպ պարունակող սնունդ են ստացել, երկրորդում` հակառակը՝ մեծ քանակով ճարպ պարունակող մթերք են ստացել։ Մյուս երկու խմբերին գիտնականները կերակրել են յուղոտ մթերքով՝ սև և կանաչ թեյերի էքստրակտով։ Արդյունքների ամփոփման ընթացքում պարզ է դարձել, որ կենդանիները, որոնք թեյը ստացել են` որպես հավելում, նույնպիսի քաշ են ունեցել, ինչ ցածր յուղայնությամբ սնված կենդանիները։ Ընդ որում, գիտնականները նկատել են, որ սև թեյի էքստրակտ ստացած կենդանիների աղիներում մեծացել է Pseudobutyrivibrio բակտերիաների ակտիվությունը, որոնք ազդում են նյութափոխանակության գործընթացների վրա։
Հետազոտողների խոսքով՝ սև թեյն ազդում է նյութափոխանակության վրա, փոխում էներգիայի փոխանակությունը լյարդում, ինչը պաշտպանում է ավելորդ կիլոգրամներ կուտակելուց։
«Նախկինում համարվում էր, որ կանաչ թեյն ավելի օգտակար է նիհարելու համար, քան սև թեյը, քանի որ կլանվում է արյան և հյուսվածքների կողմից։ Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ սև թեյը ևս որոշակի մեխանիզմի միջոցով կարող է նպաստել քաշի նվազեցմանը»,- նշել է հետազոտության ղեկավար Սյուզաննա

168.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4