January 19, 2022

Մեծ տերությունների սլաքը ուղղված է դեպի Թեհրանը, բայց Իրանում լուրջ ապակայունացում չի լինի․ Արման Նավասարդյան

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն  Իրանում կատարված գործողությունների մեջ տեսնում է արտաքին ուժերի ազդեցությունը:
Նրա խոսքով՝ որքան էլ ընդունված է ասել, որ ներքին խժդժությունները կամ իշխանափոխությունը ներսից է լինում, միևնույն է՝ չի կարելի անտեսել այն, ինչ կատարվում է աշխարհաքաղաքական գետնի վրա:
«Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Թրափը հայտարարեց ռազմավարական անվտանգության դոկտրինը, որտեղ առաջին 2 թշնամիները նշվեցին ՌԴ-ն ու Չինաստանը, բայց մենք գիտենք, որ կիզակետում հիմնականում գտնվում է Իրանը, սլաքը դեպի Թեհրանն է: Ներսից իմանալով ԱՄՆ քաղաքական գործընթացը՝ չենք կարող անտեսել, որ այս բոլորի հետևում կանգնած են վաշինգթոնյան կենտրոնները, որոնք փորձում են ուղղորդել Իրանի ներքին ըմբոստությունը»,-նշեց Նավասարդյանը

1in.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4