Իրանի թրքախոս հատվածում անջատողական մտայնություններն այնքան քիչ են, որ ռեալ ուժ դառնալու հնարավորություն չունեն. Մինասյան

Իրանի թրքախոս հատվածում անջատողական շարժումները կամ անջատողական մտայնություններն այնքան քիչ են, որ ներկա իրավիճակում ռեալ ուժ դառնալու հնարավորություն չունեն։ Այդ մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում ասաց «Ազատության» իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանը։

Լրագրողի խոսքով՝ Հայաստանն ուղղակի պետք է պատրաստ լինի հետագա զարգացումներին, և ավելի շահեկան է, որպեսզի ունենա իր դիրքորոշումը։

«Մենք ուղղակի պետք է պատրաստ լինենք հետագային և ունենանք սցենարներ, որ եթե այսինչ սցենարի դեպքում, մեր դիրքորոշումն ի՞նչ է լինելու, որը, դժբախտաբար, կարծում եմ, որ չունենք։ Միանշանակ, ավելի դեմոկրատ Իրանն ավելի կանխատեսելի կլինի, և դա մեր շահերից է բխում», – ասաց լրագրողը՝ շարունակելով. – «Հետաքրքիր է, որ Իրանի անկայունությունը Հայաստանում միշտ կպցնում են այն խնդրին, որ եթե Իրանն անկայունացավ, ուրեմն անմիջապես այսպիսի մի սցենար կա, որ բոլորը դրան են հակված, որ անմիջապես իրանական թրքախոս հատվածը միանալու է կամ կոչեր է անելու միանալ Ադրբեջանին, և մենք կհայտնվենք շրջափակման մեջ: Մինչդեռ ընդհանրապես Իրանում նման խնդիր չկա, կա հակառակ սցենարը, այսինքն՝ ոչ ոք չի մտածում, որ նման դեպքում՝ ավելի դեմոկրատ Իրանի դեպքում, արդյո՞ք Ադրբեջանը չի ուզենա միանալ Իրանին, արդյո՞ք Նախիջևանը չի ուզենա միանալ Իրանին, հետո այնտեղ Թուրքիան ավելի մոտիկ է, չի քննարկվում այդ խնդիրը, որ ինչո՞ւ Թուրքիային չէ՝ ինչո՞ւ Ադրբեջանին։ Ընդհանրապես, Իրանի թրքախոս հատվածում անջատողական շարժումները կամ անջատողական մտայնություններն այնքան քիչ են, որ ընդհանրապես ռեալ ուժ դառնալու ներկա իրավիճակում հնարավորություն չունեն»։

Հիշեցնենք, Իրանի տասնյակ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Թեհրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 28-ից, սկզբնական սոցիալական պահանջներին հաջորդեցին ցուցարարների քաղաքական կարգախոսները՝ հակակառավարական, ինչպես նաև կրոնական իշխանության դեմ կարգախոսներ:

Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանությունները արգելափակեցին երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram և Telegram կայքերը: Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ քաղաքացիներն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց իշխանությունները հանդուրժող չեն լինի բռնությունների ու հանրային ունեցվածքը փչացնող գործողությունների հանդեպ:

Երեկ Իրանը հայտարարեց հակակառավարական ցույցերը «հաղթահարելու» մասին։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,