December 5, 2022

Ս. Դեմիրճյան. «Թուրքիան երկու նպատակ ուներ»

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը նորություն կամ քայլ չի տեսնում Սերժ Սարգսյանի հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը կասեցնելու որոշման մեջ:

«Ի սկզբանե, այս արձանագրությունները ստորագրվեցին նախապայմաններով եւ ի սկզբանե գործընթացը ճիշտ ուղով չգնաց: Իսկ արձանագրությունները կասեցնելու Սերժ Սարգսյանի որոշումը ըստ էության, ցույց տվեց, որ հայկական կողմի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա` Հայաստանը դուրս չի գալիս գործընթացից: Մինչ ուղերձը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Աժ-ն հայտարարել էին, որ հայկական կողմը չի վավերացնի արձանագրությունները մինչեւ Թուրքիան դա չանի»,- «Ա1+»-ին ասաց Ստեփան Դեմիրճյանը:

ՀՀ իշխանություններին մեկ ու կես տարի՞ էր անհրաժեշտ հասկանալու, որ թուրքերը նախապայմաններ են տեսնում արձանագրություններում` «Ա1+»-ի հարցին` Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Դա պարզ էր ի սկզբանե: Թուրքիան այս գործընթացն օգտագործեց թե ցեղասպանության միջազգային ճանաչումը դադարեցնելու, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ավելի ակտիվ դերակատարություն ունենալու նպատակով»:

ՀԺԿ առաջնորդ համոզված է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունները կասեցնելու Սերժ Սարգսյանի որոշումը թե ԱՄՆ-ի, թե ՌԴ-ի եւ թե Ֆրանսիայի համար անակնկալ չէր:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4