June 7, 2023

«Սասնա ծռեր»-ից 3-ը շարունակում են հացադուլը. Միայնակ գայլը 2 օր մնացել է առանց ապակի ցուրտ խցում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը և Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, շարունակում են հացադուլը։  Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ է տեսակցել Խանդոյանին։ Վերջինս շարունակում է հացադուլը, հացադուլը շարունակում է  պատժախցում, որովհետև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը պատիժ է սահմանել նրա նկատմամբ։ «Ընդհանուր առմամբ երեկվա դրությամբ նրա վիճակը նորմալ էր։ Թեև առողջական խնդիրներ ունի, բայց գանգատներ չուներ։ Նա մտադիր էր շարունակել հացադուլը»,- ասաց Պապիկյանը։

Նշենք, որ Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել դեկտեմբերի 29-ին՝ դրանով աջակցություն հայտնելով Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

Պապիկյանը նշեց, որ Խանդոյանը, գտնվելով հացադուլի մեջ, երկու օր և երկու գիշեր գտնվել է ցուրտ, առանց ապակի պատժախցում։ Միայն ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների այցից հետո՝ դեկտեմբերի 31-ին, խցի պատուհանը նորոգվել է։ «Սակայն երկու օր ցուրտ խցում գտնվելով՝ նրա վիճակը շատ վատ է եղել։ Շտապօգնություն են կանչել։ Վիճակն այնքան վատ է եղել, որ Խանդոյանը չի կարողացել միայնակ դուրս գալ խցից, և շտապօգնության աշխատակիցներն են եկել խուց, որ օգնություն ցուցաբերեն»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ իր այցի ժամանակ ևս խցում շատ ցուրտ է եղել, պարզապես Խանդոյանը չի բողոքում՝ նշելով, որ պատերազմի ժամանակ ավելի վատ պայմաններում է  եղել խրամատներում։ Այնպես որ, իր այդ վիճակը տանելի է։

Նշենք, որ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը հացադուլ են հայտարարել՝ բողոքելով ՔԿՀ պահման պայմաններից։ Նրանք պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին դատական նիստից դուրս գալուց Բարսեղյանը հայտարարել է, որ հրաժարվում է պաշտպանից: Հետևաբար ինքը որպես պաշտպան չի կարող այցելել ՔԿՀ և Բարսեղյանի վիճակից տեղեկանալ մինչև որ նա նորից պաշտպան ունենա:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4