June 7, 2023

Trump Gets Slapped Twice In One Week at the United Nations_______________Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում

by Harut Sassounian, Publisher, The California Courier · January 2, 2018

Pres. Trump added two new major mistakes last month to the long list of misguided foreign and domestic policy decisions throughout the year.
On December 18, 2017, the United States vetoed a United Nations Security Council resolution that called for the reversal of Pres. Trump’s announcement to recognize Jerusalem as Israel’s capital and move the U.S. Embassy to that city. All the other 14 members of the Security Council, including Britain and France, voted for the resolution which correctly asserted that “Jerusalem is a final status issue to be resolved through negotiations.” It further called for all states to refrain from moving their diplomatic missions to Jerusalem.
The status of Jerusalem is a highly controversial and emotional issue for Jews, Muslims and Christians. Israel captured the eastern part of Jerusalem during the 1967 Arab-Israeli war and annexed it in violation of international law. Israel considers Jerusalem its “undivided and eternal capital.” Palestinians, on the other hand, consider East Jerusalem to be the capital of an eventual Palestinian state. Immediately after the UN vote, Palestinian leader Mahmoud Abbas announced his refusal to meet with Vice President Mike Pence during his upcoming visit to the Middle East. The trip was postponed to a later date. Thousands of protesters demonstrated in many Islamic countries against Pres. Trump’s decision on Jerusalem. The Palestinian leadership announced that they will no longer consider the United States as an honest broker of peace between the conflicting sides.
 During the Security Council session, UN Middle East envoy Nickolay Mladinov warned that Pres. Trump’s unilateral action lessens the chances of peace, “undermining moderates and empowering radicals.”
Pres. Trump justified his decision by basing it on a 1995 law passed by Congress to move the U.S. Embassy to Jerusalem. However, all U.S. Presidents since then have signed a national security waiver postponing the move every six months. They did not wish to undermine the Arab-Israeli peace negotiations and inflame the passions of the Arab and Islamic world.
The fact that Trump had made a promise during his campaign to transfer the U.S. Embassy from Tel Aviv to Jerusalem cannot excuse his recent decision. As I wrote a year ago, Trump had made an unwise promise and keeping it could become dangerous.
To make matters worse for the U.S., the UN General Assembly, where the United States does not have veto power, overwhelmingly adopted a resolution on December 21, 2017, declaring Pres. Trump’s decision recognizing Jerusalem as Israel’s capital as “null and void.” It is highly embarrassing for a Superpower like the United States to have 128 countries vote against it, only 8 other countries supported it, 35 abstained, and 21 were absent. Thus Pres. Trump has made the United States the laughing stock of the world, particularly since the U.S. and Israel were supported by tiny countries that most people have never heard of, such as Togo, Micronesia, the Marshall Islands, Nauru, and Palau.
In contrast, many of the major countries voted against the U.S. in the UN General Assembly: France, Britain, Germany, Belgium, Denmark, Finland, Greece, Turkey, Italy, Japan, Netherlands, Norway, Portugal, South Korea, Singapore, South Africa, Spain, Sweden, and dozens of others.
As if this embarrassment was not sufficient, Pres. Trump and his UN Ambassador, Nikki Haley, proudly declared that the United States would cut off aid to any country that voted against the U.S. This is a ridiculous statement, as the United States is not going to eliminate aid from many of these 128 states. Furthermore, when a world power like the United States provides foreign aid, it does so to pursue its own interests. By cutting off aid, the United States would jeopardize its own national interests. Giving foreign aid does not mean that the United States automatically buys a country’s sovereign right on how to cast its vote at the UN and try to intimidate it into submission.
Regarding the Jerusalem issue, there was much discussion in the Armenian press about the appropriateness of Armenia voting against the U.S. at the UN on December 21. The fear was that Armenia would not receive foreign aid from the U.S. and would antagonize Israel.
In my opinion, both of these points are not valid. I am confident that Armenia’s many supporters in the U.S. Congress would restore the aid against the wishes of the White House, in the unlikely possibility that Pres. Trump would carry out his threat.
ith regard to relations with Israel, Armenia does not have much of a risk as Israel has not been friendly with Armenia. It has no Embassy in Yerevan, has refused to recognize the Armenian Genocide, and has sold billions of dollars of lethal weapons to Azerbaijan to kill Armenians! Even Azerbaijan, despite its love-fest with Israel, voted against the U.S. decision. Needless to say, Turkey also voted against it.
Furthermore, abstaining from voting at the UN or being absent would have isolated Armenia from the rest of the world, from Armenian communities in Arab and Islamic countries, and contradict the wishes of the Armenian Patriarchate in Jerusalem which has condemned the US decision.
Finally, Israeli leaders should not celebrate Pres. Trump’s decision on Jerusalem, as it is not in Israel’s interest to antagonize the rest of the world and isolate itself. Israel needs to win over other countries, especially Palestinians, to arrive at a peaceful resolution through negotiations, not bullying or violence!
Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում

Անցյալ ամիս նախագահ Թրամփը երկու նոր մեծ սխալ ավելացրեց ամբողջ տարվա արտաքին և ներքին քաղաքականության սխալ որոշումների երկար ցանկին:

2017 թվականի դեկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, որը կոչ էր անում չեղարկել նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու հայտարարությունը: Անվտանգության խորհրդի մյուս բոլոր 14 անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կողմ քվեարկեցին բանաձևին, որն իրավացիորեն պնդում էր, որ «Երուսաղեմի վերջնական կարգավիճակի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով»: Այն նաև կոչ էր անում բոլոր պետություններին ձեռնպահ մնալ իրենց դիվանագիտական առաքելությունները Երուսաղեմ տեղափոխելուց:

Երուսաղեմի կարգավիճակը բավականին վիճահարույց և զգացական հարց է հրեաների, մահմեդականների և քրիստոնյաների համար: Իսրայելը գրավել է Երուսաղեմի արևելյան հատվածը 1967 թ. արաբա-իսրայելյան պատերազմի ժամանակ և անեքսիայի ենթարկել այն խախտելով միջազգային օրենքը: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «անբաժանելի և հավերժական մայրաքաղաքը»: Մյուս կողմից, պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են ապագա Պաղեստին պետության մայրաքաղաքը: ՄԱԿ-ի քվեարկությունից անմիջապես հետո, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ մերժելու է հանդիպել փոխնախագահ Մայք Փենսի հետ, Մերձավոր Արևելք նրա առաջիկա այցի ընթացքում: Ուղևորությունը հետաձգվեց ավելի ուշ: Բազմաթիվ իսլամական երկրներում հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցեր անցկացրեցին նախագահ Թրամփի՝ Երուսաղեմի վերաբերյալ կայացրած որոշման դեմ: Պաղեստինի ղեկավարությունը հայտարարեց, որ նրանք ԱՄՆ-ին այլևս չեն համարում խաղաղության անաչառ միջնորդ հակամարտող կողմերի միջև:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադինովը զգուշացրեց, որ նախագահ Թրամփի միակողմանի գործողությունը նվազեցնում է խաղաղության հնարավորությունները՝ «խոչընդոտելով չափավորներին և ուժեղացնելով արմատականներին»:

Նախագահ Թրամփն իր որոշումն արդարացրեց հիմք ընդունելով 1995 թ. Կոնգրեսի ընդունած օրենքը՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն, այդ ժամանակից սկսած ԱՄՆ բոլոր նախագահները ազգային անվտանգության մտահոգություններից ելնելով՝ ամեն վեց ամիսը մեկ հետաձգել են տեղափոխումը: Նրանք չեն ցանկացել վնաս հասցնել արաբա-իսրայելյան խաղաղ բանակցություններին և բորբոքել արաբական և իսլամական աշխարհի կրքերը:

Այն փաստը, որ Թրամփն իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Թել-Ավիվից Երուսաղեմ, չի կարող արդարացնել նրա վերջին որոշումը: Մեկ տարի առաջ ես գրել էի, որ Թրամփը անխոհեմ խոստում էր տվել, և դրա կատարումը կարող էր վտանգավոր լինել:

Խնդիրն ավելի խորացնելով ԱՄՆ-ի համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որտեղ Միացյալ Նահանգները վետոյի իրավունք չունի, 2017 թ. դեկտեմբերի 21-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչող նախագահ Թրամփի որոշումը հայտարարելով «անվավեր»: Այնպիսի գերտերության համար, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, խիստ վիրավորական է ունենալ դեմ քվեարկած 128 երկիր, և միայն 8 աջակից, 35 ձեռնպահ մնացած և 21 բացակա երկրներ: Այսպիսով, Թրամփը Միացյալ Նահանգները ծիծաղի առարկա դարձրեց ամբողջ աշխարհի առջև, մանավանդ որ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցեցին միայն այնպիսի անծանոթ փոքր երկրներ, ինչպիսիք են Տոգոն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Պալաուն:

Ընդհակառակը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շատ խոշոր երկրներ դեմ քվեարկեցին ԱՄՆ-ին. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Շվեդիան և տասնյակ այլ երկներ:

Կարծես թե այս ծանր կացությունը քիչ էր, նախագահ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հպարտորեն հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները կկտրի այն երկրներին տրամադրվող օգնությունը, որոնք դեմ են քվեարկել ԱՄՆ-ին: Սա ծիծաղելի հայտարարություն է, քանի որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում վերացնել օգնությունն այս 128 պետությունների մեծ մասին: Ավելին, երբ ԱՄՆ-ի նման հզոր պետությունը արտաքին օգնություն է տրամադրում, դա անում է ելնելով իր սեփական շահերից: Վերացնելով օգնությունը՝ Միացյալ Նահանգները վտանգի տակ կդնի իր ազգային շահերը: Ամերիկյան օգնության տրամադրումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը ավտոմատ կերպով գնում է մի այլ երկրի սուվերեն իրավունքը, թե ինչպես քվեարկել ՄԱԿ-ում և փորձել ստիպել նրան հնազանդվելու:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հարցին, ապա հայկական մամուլում շատ քննարկումներ եղան Հայաստանի՝ ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ում դեկտեմբերի 21-ի քվեարկության նպատակահարմարության մասին: Մտավախություն կար, որ Հայաստանը ԱՄՆ-ից չի ստանա արտաքին օգնություն և կթշնամացնի Իսրայելին:

Իմ կարծիքով, այս երկու տեսակետները հիմնավորված չեն: Համոզված եմ, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմնակիցների մեծ մասը կվերահաստատի օգնությունը՝ ընդդեմ Սպիտակ տան ցանկության, եթե անհավանականորեն Թրամփը իրականացնի իր սպառնալիքը:

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը ոչ մի ռիսկի չի դիմում, քանի որ Իսրայելը բարեկամաբար տրամադրված չէ Հայաստանի նկատմամբ: Այն դեսպանատուն չունի Երևանում, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների մահացու զենք է վաճառել Ադրբեջանին`հայերին սպանելու համար: Նույնիսկ Ադրբեջանը, չնայած Իսրայելի հետ իր ջերմ հարաբերություններին, դեմ է քվեարկել ԱՄՆ-ին որոշմանը: Ավելորդ է ասել, որ Թուրքիան նույնպես դեմ է քվեարկել դրան:

Բացի այդ, ՄԱԿ-ում քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ բացակա լինելը Հայաստանը կմեկուսացներ մնացած աշխարհից, արաբական և իսլամական երկրների հայ համայնքներից և կհակասեր Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ցանկությանը, որը դատապարտել էր ԱՄՆ-ի որոշումը:

Վերջապես, Իսրայելի ղեկավարները չպետք է ողջունեն Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը, քանի որ Իսրայելի շահերից չի բխում թշնամանալ մնացած աշխարհի հետ և մեկուսացնել ինքն իրեն: Իսրայելը պետք է իր կողմը թեքի այլ երկրներին, հատկապես պաղեստինցիներին՝ խաղաղ կարգավորման հասնելով բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ կամ բռնությամբ…

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

aravot.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4